Վանեցյանը խոսել է անվտանգությանը սպառնացող վտանգների մասին![]() 15 հունվարի 2020 - 11:47 AMT PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է երկրի անվտանգության սպառնալիքներին, որոնց մասին խոսել էր ավելի վաղ: «Ամիսներ առաջ իմ զգուշացումը երկրի անվտանգությանը սպառնացող վտանգների վերաբերյալ առնչվում էին նաև Սահմանադրական դատարանի շուրջ այն օրերից սկսած և մինչ օրս շարունակվող իրադարձություններին»,- նշել է նա: ԱԱԾ տնօրենի պաշտոնից իր հրաժարականի մասին հայտարարությունում պատճառների մասին խոսելիս Վանեցյանը, մասնավորապես, նշել էր. «Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը: Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |