Հայ սոպրանոյին նամակով հրավիրել են Դրեզդեն, ապա ադրբեջանցի երգչի պատճառով չեղարկել այն15 հունվարի 2020 - 11:55 AMT PanARMENIAN.Net - Հայազգի օպերային երգչուհի Ռուզան Մանթաշյանին ներկայացնող ֆրանսիական Massis Opéra գործակալությունը հայտարարել է, որ սոպրանոն 2020-ի փետրվարին հրավիրված է եղել երգելու Դրեզդենի օպերային թատրոնում: Գործակալությունը ներկայացրել է նաև Դրեզդենում կայանալիք փառատոնի կազմակերպիչ Semper Operaball ընկերության կողմից հետաքրքրվածության մասին վկայող տվյալներ և տարածել է հաղորդագրություն: Հաղորդագրությունը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Մանթաշյանը: Հունվարի 13-ին ադրբեջանցի օպերային երգիչ Յուսիֆ Էյվազովը, ըստ «Ֆորում Օպերա» ամսագրի»՝ քաղաքական դրդապատճառներով հրաժարվել է ելույթ ունենալ հայազգի սոպրանոյի հետ: Աղբյուրը նշել է, որ երկու արտիստն էլ պետք է ելույթ ունենային փետրվարի 7-ին Դրեզդենում կայանալիք համերգին, բայց, չնայած հրավերին, կազմակերպիչ Semper Opernball ասոցիացիայից հայազգի սոպրանոյին խնդրել են չներկայանալ: «2019թ. սեպտեմբերին տեղի ունեցած առաջին նամակագրությունից հետո, որում մեզանից հետաքրքրվում էին, թե արդյոք տիկին Մանթաշյանը կարող է հանդես գալ համերգի օրը, գրավոր կապը շարունակվել է առանց որևէ խնդրի և առնչվել է բանակցությունների ընթացքում շոշափվող տարատեսակ հարցերի, ինչպիսին են կոնտակտային տվյալները, ծրագիրը, ֆինանսական պայմանները, մուտքի արտոնագրի տրամադրումը, և այլն: Մոտ 15 էլեկտրոնային նամակներով փոխանակվելուց հետո հրավերը կարծես թե վերջնականացված էր: Հետևաբար` Semper Opernball-ը պատրաստակամություն էր հայտնել հրավիրելու Ռուզան Մանթաշյանին` հանդես գալու փետրվարի 7-ին կայանալիք համերգի ընթացքում»,- ասվում է հայտարարության մեջ: Նշվում է, որ հունվարի 10-ին ստացվել է վերջին գրավոր հաղորդագրությունը, որում ասվում էր, թե Յուսոուֆ Էյվազովը քաղաքական պատճառներով չի ցանկացել հանդես գալ Մանթաշյանի հետ: Ադրբեջանցի օպերային երգիչ Յուսիֆ Էյվազովն ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում հերքել էր լուրը՝ նշելով, որ կոսմոպոլիտ արտիստ է, իսկ իր քաղաքական հայացքները ոչ մի կերպ չեն ազդում մասնագիտական կյանքի վրա: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |