NYT. Ուկրաինական ինքնաթիռն Իրանում խոցվել է 2 հրթիռով (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» Boeing 737 ինքնաթիռը Թեհրանում խոցվել է 2 հրթիռով, գրում է The New York Times-ը: Խմբագրության տնօրինության տակ հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես է գիշերային երկնքում գործարկվում առաջին հրթիռը, թռչում ցամաքին գրեթե հավասար, և պայթում: Խոցումից 12 վայրկյան անց նույն կետից գործարկվում է երկրորդ հրթիռը, որը նույնպես խոցում է թիրախը: Պարբերականը պնդում է, որ նոր տեսագրության իսկությունը հաջողվել է հաստատել: Հունվարի 8-ին Թեհրանի Իմամ Հոմեյնիի անվան միջազգային օդանավակայանի մոտ թռիչքից անմիջապես հետո ուկրաինական Boeing 737-ը կործանվել էր, զոհվել էր 176 մարդ։ Հունվարի 9-ին սոցցանցերում տարածված լուսանկարների հիման վրա վարկած տարածվեց, որ այն կործանվել է «Տոր» ԶՀՀ հարվածից, որն Իրանը կտրականապես հերքում էր։ Արդեն ամսի 11-ին, սակայն, Իրանը պաշտոնապես հայտարարեց, որ ինքնաթիռը խոցվել է մարդկային սխալի հետևանքով: Ավելի ուշ ԻՀՊԿ-ն իր վրա վերցրեց ավիավթարի ամբողջ պատասխանատվությունը՝ նշելով, որ ուկրաինական ինքնաթիռի խոցումը Իսլամական հեղափոխության պահապաններրի կորպուսի սխալն է, նրանք կարծել են, թե ինքնաթիռը թևավոր հրթիռ է: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |