Գիտնականներն ահազանգում են՝ Համաշխարհային օվկիանոսը տաքացել է ռեկորդային աստիճանի15 հունվարի 2020 - 13:21 AMT PanARMENIAN.Net - Գիտնականների միջազգային խումբն ահազանգում է՝ դիտարկումների ամբողջ պատմության մեջ Համաշխարհային օվկիանոսը տաքացել է ռեկորդային աստիճանի: Դա սպառնում է ոչ միայն ձկներին, այլև կարող է արտակարգ եղանակային երևույթների պատճառ դառնալ՝ մոլորակի համար աղետալի հետևանքներով, գրում է «Ռոսիյսկայա գազետան»: Համաշխարհային օվկիանոսի տաքացումը վկայում է՝ կլիմայի փոփոխությունն արագանում է, զգուշացնում է աշխարհի տարբեր երկրների 11 ինստիտուտի 14 գիտնական: Ըստ Advances in Atmospheric Sciences-ում հրապարակված հետազոտման՝ օվկիանոսի միջին տաքությունը 0.075 Ցելսիուսի աստիճանով բարձր է 1981-2010թթ. միջին չափանիշներից: Չնայած տաքացումն աննշան է թվում, դա ջերմության հսկայական քանակ է, որը տարածված է ամբողջ օվկիանոսով: Ըստ գնահատականների՝ Համաշխարհային օվկիանոսը վերջին 25 տարում այնքան էներգիա է կլանել, որը մոտավորապես հավասար է Հիրոսիմայի վրա նետված ատոմային ռումբի 3.6 մլրդ պայթյունի: Չինաստանի Գիտությունների ակադեմիայի Մթնոլորտի ֆիզիկայի ինստիտուտից Չեն Լիցինի աշխատության համաձայն՝ գիտնականները կիրառել են մինչև 2000 մ խորությամբ ջրի տաքացման մասին տվյալների ամփոփման նոր մեթոդներ: Պարզվել է, որ 2019-ին ջրի ջերմաստիճանն ամենաբարձն էր երբևէ գրանցված ցուցանիշներից: 1970-ից ի վեր մարդու գործունեության հետևանքով ավելցուկ ջերմության ավելի քան 90%-ը հայտնվել է օվկիանոսներում և միայն 4%-ը՝ ցամաքում և մթնոլորտում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Միրզոյանն ու Բայրամովն Ալմաթիում կհանդիպեն մայիսի 10–ին Հանդիպումը կկայանա Ղազախստանի հրավերով, որը հարթակ է տրամադրում Խաժակյան․ 2018-ից ի վեր Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը միակն է, որը խնդիր չի դնում «ոչնչացնել հակառակորդին» Նա հավելել է, որ օրակարգը հանուն է, իսկ առարկայական ծրագիրը, հավանաբար, առաջիկայում կհստակեցվի Թորոսյան. Ուզում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել Նա նշել է նաև, որ խոսքի և հավաքների ազատության իրավունքը կարող է իրացվել նաև ընդդեմ իշխանությունների Հայտարարություն․ Բագրատ սրբազանը ներկայացված է միայն Facebook-ում և բացառապես իր անձնական էջով Նշվում է, որ նրա անունից բացվող որևէ էջ կապ չունի ոչ շարժման, ոչ էլ սրբազանի հետ |