Դատախազություն. Սերժ Սարգսյանի գույքը կշարունակի մնալ կալանքի տակ15 հունվարի 2020 - 14:06 AMT PanARMENIAN.Net - Գլխավոր դատախազությունը մերժել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գույքի վրա կալանք դնելու վերաբերյալ պաշտպանի բողոքը։ Ինչպես PanARMENIAN.Net ին ասացին դատախազությունում՝ բողոքի մերժման հիմքերի մասին տվյալներ հայտնի չեն: Սարգսյանի հայտարարագրերում պաշտոնը թողնելու պահին գրանցված է եղել մեկ բնակարան, մեկ Mitsubishi Montero մակնիշի մեքենա, հնաոճ իրեր, կտավների հավաքածու, ժամանակակից կտավներ և 25.2 մլն դրամ գումար: 2019-ի դեկտեմբերի 18-ին հայտնի դարձավ, որ Սարգսյանի և «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանի գույքի վրա կալանք է դրվել։ Ավելի վաղ՝ դեկտեմբերի 4-ին, ՀՔԾ-ն Սերժ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրել ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` յուրացնելու կամ վատնելու համար։ Ըստ ՀՔԾ–ի` ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ` պաշտոնատար մի խումբ անձինք պետությունից հափշտակել են ընդհանուր առմամբ 489 մլն դրամ։ Սարգսյանի հանդեպ որպես խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |