Ամբողջապես կենդանի բջիջներից կազմված ռոբոտ է ստեղծվել (վիդեո) 15 հունվարի 2020 - 14:32 AMT PanARMENIAN.Net - Գիտնականներին հաջողվել է ռոբոտներ ստեղծել կենդանի բջիջներից: Նորություն չէ, որ ռոբոտներն արդեն վաղուց օգտագործվում են տիեզերքում, արտադրության, բժշկության մեջ և կենցաղում, բայց եթե նախկինում դրանք միկրոսխեմաներից ու երկաթից էին, ապա արդեն այսօր կարող են լինել նաև կենդանի բջիջներից: Ըստ Science Alert պորտալում հրապարակված հոդվածի, այսպես կոչված քսենոբոտները փոքր գնդիկներ են, որոնց մեջ 500-1000 խցիկ կա՝ դրանք կարող են նույնիսկ տեղաշարժվել Պետրիի անոթում, ինքնակազմակերպվել և փոքրագույն օգտակար բեռ փոխադրել: Գիտնականները պնդում են՝ քսենոբոտները ոչ մի կենդանի օրգանիզմի կամ օրգանի նման չեն, գրում է News.ru-ն: Մասնագետների խոսքով՝ նորագույն կենդանի մեքենաները բազում հնարավորություններ ունեն, սկսած դեղերի կետային հասցեագրումից մինչև շրջակա միջավայրի վերականգնում: Քսենոբոտներին դեռևս չի կարելի հստակ դասակարգել, քանի որ դրանք չեն դասվում ոչ ավանդական ռոբոտների շարքին, ոչ էլ՝ կենդանի օրգանիզմների: Գիտնականները կարծում են, որ նոր դասակարգում է հարկավոր, որտեղ հատուկ դաս կլինի՝ «կենդանի, ծրագրվող օրգանիզմ»: Քսենոբոտներն ամբողջությամբ կենսաբանորեն քայքայվում են: Երբ քսենոբոտի սննդարար նյութերը վերջանում են, դրանք վերածվում են մեռյալ բջիջների կույտի. դա մեծ առավելություն է տալիս այդ ռոբոտներին՝ մետաղից կամ պլաստիկից պատրաստվածների համեմատ: Քսենոբոտների կիրառումը վտանգներ ևս ունի՝ կա դրանք կենսաբանական զենքի վերածելու ռիսկ: Միաժամանակ մասնագետները նշում են, որ քսենոբոտները կարող են մեծ տարածում ստանալ տարբեր ոլորտներում՝ աշխատել ռադիոակտիվ նյութերի և մարդու համար վտանգավոր այլ քիմիական միացությունների հետ, օգտագործվել օվկիանոսում միկրոպլաստիկի հավաքման, մարդու արյունատար անոթներով ճամփորդելու համար, ինչը կարող է հարկավոր լինել որոշ հիվանդությունների դեպքում: Անսովոր էքսպերիմենտի ժամանակ գիտնականներն օգտվել են սուպերհամակարգչից և հատուկ ալգորիթմից, որի միջոցով կարելի է հավաքել սրտի բջիջների և գորտի մաշկի մի քանի հարյուր կոմբինացիա: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |