Իրանցին ՀՀ-ից Ավստրալիա ափիոնով մանկական ներքնակներ է փորձել ուղարկել (վիդեո)

Իրանցին ՀՀ-ից Ավստրալիա ափիոնով մանկական ներքնակներ է փորձել ուղարկել

PanARMENIAN.Net - ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն Իրանի քաղաքացի Ռ.Ա.-ի անունից Հայաստանի սահմանով Ավստրալիա ուղարկվող ծանրոցում ափիոն են գտել։ ՊԵԿ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ափիոնով ներծծված էին ընդհանուր 4 կգ քաշով երկու մանկական ներքնակի սպունգները։

Փաստի առթիվ Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կազմված նյութերը տրամադրվել են ՊԵԿ քննչական վարչությանը: Հարուցվել է քրգործ՝ ՔՕ 267.1 հոդվածի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և (կամ) դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը) հատկանիշով: Դրանով սահմանված արարքը պատժվում է ազատազրկմամբ` 2-6 տարի ժամկետով, գույքի բռնագրավմամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---