Արտաշատում հնագույն ջրամատակարարման համակարգ են պեղել15 հունվարի 2020 - 15:44 AMT PanARMENIAN.Net - 2019-ին հնագիտական պեղումների արդյունքում Արտաշատում հնագույն ջրամատակարարման համակարգի հսկայական հատված են գտել, որը դասվում է Հռոմեական շրջանին: ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը՝ ներկայացնելով 2019-ին տարբեր հնավայրերում կատարած պեղումների արդյունքները, նշել է. «Ըստ էության, դրանք եղել են ջրանցքներ (աքվեդուկ)։ Ջրամատակարարման համակարգի տվյալ հատվածը զբաղեցնում է մոտ 1 կմ տարածք, որի վրա 20 ջրանցքների հիմքեր են բացվել»,- մեջբերում է Panorama.am-ը: Նրա խոսքով՝ Արտաշատում վերջին 10-15 տարվա պեղումները վկայում են, որ այն լուրջ արքայանիստ քաղաք է եղել։ 2020-ին այդտեղ պեղումները կշարունակվեն, որ հասկանան, թե այդ տարածքում էլ ինչ է պահպանվել։ Պավել Ավետիսյանը նշել է նաև, որ Խոր Վիրապի հարևանությամբ սեփականաշնորհված հողերի մեջ գտել են հսկայական պալատական շինություններ, որոնց հիմքերը պահպանվել են: Ըստ նրա՝ պետք է ծրագրեր մշակեն և այս տարի արդեն այդ ուղղությամբ կոնկրետ աշխատեն։ «Պետք է հասկանանք, թե այդ տարածքում ինչպես ենք պեղումներ իրականացնելու, քանի որ դրանք սեփականաշնորհված հողեր են»,- ասել է հնագետը։ Գիտնականն անդրադարձել է նաև Արմավիրի Լեռնագոգ գյուղի տարածքում 2-3 տարի առաջ հայտնաբերված Նեոլիթյան շրջանի բնակավայրին։ Ավետիսյանի խոսքով՝ պեղումների արդյունքում գտել են ստացիոնար բնակատեղի, որի ստորին շերտերը թվագրվում են մ.թ.ա. 8-րդ հազարամյակի վերջով, 7-րդ հազարամյակի սկզբով: «Դա նշանակում է, որ մենք Հայաստանում առաջին անգամ բացել ենք վաղ Նեոլիթյան շրջանի բնակավայր, իսկ մինչ այդ Հայաստանի տարածքում ստացիոնար հնագույն բնակատեղիները հայտնաբերվել են Ակնաշենում, Մասիս բլուրում՝ թվագրված Ք.ա. 6-րդ հազարամյակով»,- ասել է գիտնականը՝ հավելելով, որ Լեռնագոգում պեղումները կշարունակվեն նաև 2020-ին: Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենը կարևոր ձեռքբերումներից առանձնացրել է նաև այն, որ հայ-իտալական արշավախումբը Կոտայքում Վանի թագավորության շրջանում կառուցված դղյակ-ամրոցում պեղումների ծրագիրը ներկայացրել է Եվրոպական մշակութային ժառանգության «Եվրոպա Նոստրա» մրցանակաբաշխությանը, որը Հուշարձանների պահպանության անվանակարգում արժանացել է առաջին մրցանակի։ Պավել Ավետիսյանը նշել է, որ 2020-ին ևս Սոլակ 1 հնավայրում պեղումները կշարունակվեն։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |