ՀԲ-ի «Կանայք, բիզնեսը և օրենքը» զեկույցում Հայաստանը 69-րդն է 190 երկրի շարքում15 հունվարի 2020 - 17:19 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը 69-րդ տեղն է զբաղեցրել Համաշխարհային բանկի «Կանայք, բիզնեսը և օրենքը» զեկույցում 190 երկրի շարքում՝ ստանալով 82,5 միավոր։ Համաշխարհային բանկի «Կանայք, բիզնեսը և օրենքը» 2020թ․ զեկույցը ներկայացնում է կնոջ գործնական կյանքում հիմնարար ազատությունները՝ դասակարգված 8 չափորոշիչով․ այն է՝ շարժունակություն, աշխատատեղ, վարձատրություն, ամուսնություն, մայրական խնամք, ձեռներեցություն, սեփականության տնօրինում և կենսաթոշակ։ Հայաստանն առավելագույն 100 միավոր է ստացել «տեղաշարժի ազատություն», «ամուսնություն», «գույքի տնօրինում» և «կենսաթոշակային ապահովում» ցուցանիշներով: «Ծնող» ոլորտում երկրին տրվել է 60 միավոր, իսկ աշխատանքի ապահովման՝ 50: Զեկույցում նշվում է, որ Հայաստանում ուժի մեջ է մտել կենցաղային բռնությունից կանանց պաշտպանող օրենսդրությունը: Հետխորհրդային երկներից Հայաստանից առաջ են Լատվիան (6 տեղ), Էստոնիան (9 տեղ), Լիտվան (29 տեղ), Վրաստանը (55 տեղ) և Մոլդովան (61 տեղ): Ընդ որում, Հայաստանն առաջ է Ադրբեջանից (92 տեղ), Տաջիկստանից (95 տեղ), Ուկրաինայից (96 տեղ), Ղրղզստանից (103 տեղ), Բելառուսից (107 տեղ), ՌԴ-ից (122 տեղ), Ղազախստանից (124 տեղ) և Ուզբեկստանից (139 տեղ): 100 միավոր է հավաքել 8 երկիր՝ Բելգիան, Դանիան, Իսլանդիան, Լատվիան, Լյուքսեմբուրգը, Ֆրանսիան և Շվեդիան, որոնց միացել է նաև Կանադան՝ վերջերս փոփոխած երեխայի խնամքի համար արձակուրդին վերաբերող իր օրենսդրությունը: Զեկույցում ասվում է, որ շատ երկրներում կանանց տրամադրվում է իրավաբանական իրավունքների մի մասը միայն, տղամարդկանց համեմատ, ինչը խոչընդոտում է նրանց տնտեսական և սոցիալական զարգացմանը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |