Պուտինն առաջարկել է փոխել ՌԴ սահմանադրությունը![]() 15 հունվարի 2020 - 17:26 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է մի քանի փոփոխություն կատարել սահմանադրությունում՝ նշելով, որ նոր սահմանադրություն ընդունելու կարիք, սակայն, չկա: Նա առաջարկել է նաև քվեարկություն անցկացնել փոփոխությունների ամբողջ փաթեթի վերաբերյալ: Ըստ Պուտինի՝ ՌԴ սահմանադրությունը երկրի տարածքում պետք է գերակա լինի միջազգային իրավունքի նկատմամբ, հայտնում է «Կոմերսանտը»: Առաջարկներից ոմանք վերաբերվում են խորհրդարանին ավելի լայն նախաձեռնություններ տալուն։ Նախատեսվում է իրավունք տալ Պետդումային հաստատել վարչապետի թեկնածությունը, սակայն, նախագահն իրավունք կունենա պաշտոնանկ անել նրան: Նաև Պետդուման կկարողանա հավանություն տալ փոխվարչապետների և նախարարների թեկնածություններին: Իսկ «երկրի անվտանգության համար կարևոր պաշտոններ զբաղեցնող անձինք» չպետք է օտարերկրյա քաղաքացիություն, կամ այլ երկրներում ապրելու իրավունք ունենան: Ըստ առաջարկների՝ նախագահության թեկնածուն պետք է առնվազն 25 տարեկան լինի և չունենա այլ պետության քաղաքացիություն: Խոսելով նախագահության ժամկետների այժմ գործող՝ ոչ ավել, քան 2 անգամ անընդմեջ, սկզբունքից, Պուտինը նշել է, որ հարցը սկզբունքային չի համարում, սակայն կողմ է դրան։ Առաջարկվում է նաև ամրագրել կենսաթոշակների կանոնավոր ինդեքսավորումը, ուժեղացնել նահանգապետների և պետական խորհրդի, ինչպես նաև Սահմանադրական դատարանի դերը: Հունվարի 15-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել է ամենամյա ուղերձով ՌԴ Դաշնային ժողովին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |