ԱՄՆ Հայ դատը Կոնգրեսին կոչ է արել դատապարտել ադրբեջանական ագրեսիան՝ ընդդեմ Հայաստանի և Արցախի

ԱՄՆ Հայ դատը Կոնգրեսին կոչ է արել դատապարտել ադրբեջանական ագրեսիան՝ ընդդեմ Հայաստանի և Արցախի

PanARMENIAN.Net - Ամերիկայի հայ դատի հանձնախումբը կոչ է արել ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի անդամներին Բաքվի ջարդերի 30-ամյա տարելիցին դատապարտել Ադրբեջանի շարունակական ագրեսիան Հայաստանի և Արցախի դեմ:

«Բաքվի, Սումգայիթի, Մարաղայի, Կիրովաբադի արյունոտ ջարդերից, հետագայում Արցախի դեմ ձախողված պատերազմից հետո, ինչպես նաև Բաքվի հակահայկական քարոզչության, սահմանային միջադեպերի սրման ֆոնին հետդարձի ճանապարհ չկա»,- ասել է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի ղեկավար Արամ Համբարյանը:

Նա նաև նշել է, որ պետք է առաջ գնալ դեպի ազատ, անվտանգ և բարեկեցիկ Արցախի Հանրապետություն:

30 տարի առաջ՝ 1990-ի հունվարի 13-ին, Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում սկսվեցին բնիկ հայ բնակչության զանգվածային ջարդերը։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ դրանց ընթացքում սպանվել է մոտ 400 հայ, ԽՍՀՄ իշխանություն, սակայն, միայն 25 զոհի մասին տվյալներ էր հրապարակել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---