1 տարուց ավելի Ղազախստանում գտնվող հայկական համարանիշերով մեքենաներն ապօրինի կհամարվեն![]() 15 հունվարի 2020 - 18:49 AMT PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական միության երկրներից 1 տարի առաջ ներմուծված և ղազախական գրանցում չստացած մեքենաներն ապօրինի են համարվում, երկիր ներմուծվող տրանսպորտային բոլոր միջոցները պարտադիր պետք է գրանցվեն: Այս մասին հայտնում է Kolesa.kz-ն՝ հղում անելով Ղազախստանի «Ճանապարհային երթևեկության» մասին օրենքին: Նշվում է, որ երկրի ոստիկանները գտել են համապատասխան օրենքը, որը կարգավորում է օտարերկրյա համարանիշեր կիրառող ղազախստանցիների երթևեկությունը: Ներդրված համակարգի օգնությամբ օտարերկրյա համարանիշերով մեքենաները կնույնականացվեն, վարորդները կամ կվճարեն համապատասխան տուգանքներ և մաքսազերծման գումարը, կամ էլ մեքենան դուրս կբերվի երկրից: Բացառություն են միայն «միջազգային ճանապարհային երթևեկությանը մասնակցող» մեքենաները, որոնք ներմուծվում են Ղազախստան` ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով: Այլ կերպ ասած՝ օտարերկրյա համարանիշերով երթևեկել հնարավոր է 1 տարի՝ մեքենան երկրից դուրս հանելով նվազագույնը 30 օրով: Ըստ ԵԱՏՄ կարգավորումների՝ մինչև 2020-ը երրորդ երկրներից մեքենաների ներմուծման մասով Հայաստանն ուներ արտոնյալ պայմաններ: Դրանց մաքսազերծումը կատարվում էր ԵԱՏՄ դրույքաչափերին զիջող գներով, իսկ ՀՀ ներմուծված մեքենաների մեծ մասը վերաարտահանվում էր ԵՏԱՄ անդամ այլ պետություններ, մասնավորապես՝ Ղազախստան: 2020-ից Հայաստանի արտոնյալ պայմանների ժամկետն ավարտվել է և երկրում ևս արդեն գործում են ԵԱՏՄ միասնական դրույքաչափերը: Հունվարի 14-ին Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել էր, որ երկիր է ներմուծվել ռեկորդային՝ 189,000 ավտոմեքենա: Ապահովագրողների տվյալներով՝ Ղազախստանում մոտ 170,000 քաղաքացի երթևեկում է օտարերկրյա պետհամարանիշերով: Նշվում է սակայն, որ որոշ տվյալներով, այդ թիվը հասնում է 200,000-ի: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |