Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը կփոխվի չհեռանալու մասին ստորագրությամբ15 հունվարի 2020 - 20:54 AMT PanARMENIAN.Net - ԱԺ նախկին պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոփոխվել է ստորագրությամբ չհեռանալու մասին, հայտնում է «Հետքը»։ Դատախազությունը միջնորդել էր վերանայել խափանման միջոցը՝ հաշվի առնելով Գրիգորյանի առողջական վիճակը։ Գրիգորյանը չի մասնակցել դատական նիստին․ նա գտնվում է «Նաիրի» ԲԿ֊ում՝ վերակենդանացման բաժանմունքում։ 2018 թվականի դեկտեմբերին Գրիգորյանը դատարանի որոշմամբ՝ առողջական վիճակը հաշվի առնելով, ազատ էր արձակվել քրեակատարողական հիմնարկից։ Դրան սական հետևեց մի խումբ անձանց կողմից բողոքի ցույցերն՝ ուղեկցված ճանապարհներ, այդ թվում՝ Երևան-Էջմիածին ավտոճանապարհը փակելով։ Արդյունքում դատարանի որոշմամբ Գրիգորյանը կրկին կալանավորվել էր։ Մանվել Գրիգորյանը հունվարի 12-ին տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմունք։ Նա մեղադրվում է 6 հոդվածով. խոսքն ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 մլն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 մլրդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 մլրդ դրամ վատնելու և շորթմամբ 37 մլն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մասին է: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |