Իրանահայ երգիչ Էնդին Հոլիվուդի փառք ճեմուղում աստղ կստանա![]() 16 հունվարի 2020 - 12:20 AMT PanARMENIAN.Net - Իրանահայ երգիչ Էնդի Մադաթյանը հունվարի 17-ին անվանական աստղ կստանա Հոլիվուդի փառքի ճեմուղում, հայտնում է The Guardian-ը: Այսպիսով Մադաթյանն առաջին իրանցին կդառնա, ով այդ պատվին է արժանանում: Մադաթյանը նշել է, որ շատ ամերիկացիներ դեռ նոր են բացահայտում իրեն և իր երաժշտությունը և հույս ունի, որ ճեմուղում աստղն իր համար որոշ դռներ կբացի: Միջազգային ճանաչում ունեցող 63-ամյա փոփ երգիչն ասել է, որ պատրաստ է «նոր սկզբի»: «Մենք իրանցի շատ մեծ արտիստներ ունենք այստեղ՝ Լոս Անջելեսում, որոնց Արևմուտքը դեռ չի բացահայտել»,- ասել է Մադաթյանը: «Իրանցի Էլվիս» անունը ստացած երաժիշտը նշել է, որ իր արվեստը իրանցի, ամերիկացի և հայ ժողովուրդների համար է: Հոլիվուդի փառքի ճեմուղում 2020-ին Էնդի Մադաթյանի աստղի կողքին աստղ կստանան նաև ամերիկյան հայտնի արտիստներ Ալիշա Քիզը, 50 Cent-ը, Բիլլի Այդոլը և ուրիշներ: Մադաթյանը ծնվել է 1956-ին: Պրոֆեսիոնալ երաժշտի գործունեությունը սկսել է ԱՄՆ-ում: Նա ԱՄՆ է տեղափոխվել 22 տարեկանում: Ներկայումս Մադաթյանի երգերը ճանաչված են հատկապես ԱՄՆ-ում, Իրանում և Հայաստանում: 2016-ին Մայքլ Ջեքսոնի հայրը՝ Ջո Ջեքսոնը, նրան ծանոթացրել է դստեր՝ Լա Թոյա Ջեքսոնի հետ և երկու արտիստը «Թեհրան» անունով երգ են ձայնագրել: Այդ երգը, ինչպես և Մադաթյանի աշխատանքների մեծ մասը, պաշտոնապես արգելված է Իրանում, բայց չնայած դրան հայտնի : ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |