Թրամփի իմպիչմենտի մասին գործը Սենատ կփոխանցվի. Ներկայացուցիչների պալատը հաստատել է16 հունվարի 2020 - 12:13 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի երկու հոդված կփոխանցվի Սենատ. Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել: Քվեարկությամբ հաստատվել է Պալատի 7 անդամ, որոնք ներկայացնելու են մեղադրանքը: Լսումները Կոնգրեսի վերին պալատում կարող են սկսվել արդեն հունվարի 21-ին: Գործող նախագահի իմպիչմենտի առիթ դարձավ Դոնալդ Թրամփի զրույցը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: Խոսակցության թեմաներից մեկն առաջիկա նախագահական ընտրություններում Թրամփի հիմնական մրցակցի որդու՝ Հանթեր Բայդենի գործունեության հետաքննությունն է Ուկրաինայում: Ներկայացուցիչների պալատը, որտեղ մեծամասնությունը դեմոկրատներինն է, մեղադրում է երկրի ղեկավարին իշխանությունը չարաշահելու և Կոնգրեսի գործունեությանը խոչընդոտելու մեջ: Սենատի 100 անդամից 35-ը հանրապետական են, որոնք սատարում են Թրամփին: Սպիտակ տունը վստահ է, որ Սենատը կարդարացնի նախագահին, գրում է «Կոմերսանտը»: Դեկտեմբերի 18-ին Ներկայացուցիչների պալատը քվեարկել էր Թրամփին իմպիչմենտի ենթարկելու օգտին: Գլխավոր փաստաբանը լինելու է Սպիտակ տան իրավաբանական խորհրդատու Փաթ Չիպոլլոնեն: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանը հանդիպել է ՀԱԿ ներկայացուցիչների հետ Լևոն Տեր-Պետրոսյանն, ըստ Բագրատ արքեպիսկոպոսի, այնտեղ չի եղել Էրդողան. ՀՀ և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է տարածաշրջանի համար Նա այդ մասին ասել է Կոբախիձեի հետ համատեղ ասուլիսում Աղավնոյի եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է Այն ամբողջությամբ ներառված է տախտակամածների և ծածկերի մեջ Կաթողիկոսը և Նուբար Աֆեյանը խոսել են ՀՀ–ում իրավիճակի, Արցախի ղեկավարների ազատման, Սփյուռքի մասին Նրանք անդրադարձել են նաև արցախահայության արդար իրավունքների պաշտպանության |