Փաշինյան. ՀՀ-ում կոռուպցիոներներին պատկանող հեռուստաընկերություններ կան16 հունվարի 2020 - 12:58 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ժողովրդավարության մակարդակն այնքան բարձր է, որ կոռուպցիոներներին պատկանող հեռուստաընկերություններ կան, Կառավարության նիստի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ առնվազ 2 հեռուստաընկերության տարբերանշանի փոխարեն կարելի է գրել «կոռուպցիա»: Վարչապետն ասում է՝ նման հեռուստաընկերության գործունեությունն իրենց համար ոչ միայն «հիմնական կոռուպցիոներների շրջանակն է բացահայտում, այլև՝ նրանց շոշափուկների ու մետաստազների»: «Այն լրատվական պատերազմը, որ մեր Կառավարության ու ժողովրդի դեմ տարվում է, օգնում է, որ մենք մեր աշխատանքի որակն ավելի ու ավելի բարձրացնենք, բայց մենք պետք է գնանք այն ճանապարհով, որ իրական լոգոները գրվեն իրական հեռուստաընկերությունների վրա»,-ասել է վարչապետը: Նրա խոսքով՝ Հայաստանում հեռուստաալիք կա, որտեղ պարտադիր որևէ կոռուպցիոն քրեական գործով անցնող մեղադրյալ ոգևորված հարցազրույց է տալիս ու բացատրում, թե «որտեղ են ձմեռում խեցգետինները»: Փաշինյանը խոսել է նաև հանրային կյանքի ինստիտուտների թափանցիկությունն ապահովելու մասին՝ նշելով, որ հեռուստատեսային շուկայում մոնոպոլիզացիա կա, քանի որ հեռուստաընկերությունների վարկանիշները չափող և գումարներ բաշխող ընկերությունները փոխկապակցված են: Ըստ նրա՝ դա բերում է երկրում ինֆորմացիոն հոսքերի վերահսկման: Կառավարության նիստին զուգընթաց Ազգային ժողովում Աուդիովիզուալ մեդիածառայությունների ոլորտում օրենսդրական փոփոխությունների թեմայով ԱԺ լսումներ են ընթանում: «Իմ քայլը» խմբակցությունը նախատեսում է փոփոխություններ և լրացումներ անել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում: Ազգային ժողովում նշում են՝ սպասվող փոփոխությունները մեծածավալ են և լուրջ, ոմանց համար՝ բարդ: Դրանք լուծելու են տեխնիկական և բովանդակային խնդիրներ: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Զվարթնոցում» հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը մեկնել է Փարիզ Նա նշել է, որ Փարիզ հասնելուն պես իրեն դիմավորել են զինված ոստիկաններն ու բերման են ենթարկել Լոռու մարզպետ. Հանգանակությունների կարիք չկա` կառավարությունն ի զորու է լուծել բնկաչության կարիքները Գույքագրման աշխատանքները դեռ չեն ավարտվել Ուկրաինայում ՀՀ դեսպանն ու Նոր Նորքի ղեկավարն օգնություն են տարել Բուչա․ Ավինյանի անունից Կլիչկոյին Երևան են հրավիրել «Մենք հպարտ ենք ուկրաինացի ժողովրդի խիզախությամբ»,–ասել է Նոր Նորքի ղեկավարը Իրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է տրամադրել ՀՀ-ին աղետի գոտու համար Բեռնատարները կժամանեն Հայկական Կարմիր խաչի ընկերության վերականգնողական կենտրոն |