ԱԳ նախարար. Փաշինյան-Ալիև հանդիպման մասին դեռ վաղ է խոսել![]() 16 հունվարի 2020 - 14:45 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպման մասին դեռ վաղ է խոսել, ասել է արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: «Նախարարների մակարդակով եղել են բավարար թվով հանդիպումներ, գործընթացը շարունակվում է, մենք ԱԳ նախարարների մակարդակով շարունակում ենք աշխատել», - ասել է Մնացականյանը՝ հավելելով, որ Հայաստանը երբեք չի փորձել ձգձգել բանակցային գործընթացը, հայտնում է Aysor.am-ը։ «Մենք բանակցություններից երբևէ չենք խուսափել, հակառակը, շատ ակտիվ ներգրավված ենք բանակցային գործընթացում», - ասել է ԱԳՆ ղեկավարը: Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների վերջին հանդիպումը դեկտեմբերի 4-ին էր՝ Բրատիսլավայում։ Մնացականյանն ու Մամեդյարովը պայմանավորվել են հերթական հանդիպումն անցկացնել 2020-ի սկզբին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |