ԱԱԾ. ՊՆ-ում 85 տ ավիավառելիք են հափշտակել![]() 16 հունվարի 2020 - 16:42 AMT PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության ծառայությունը 40 մլն դրամից ավելի արժեքով 85 տ ավիավառելիքի հափշտակում է բացահայտել ՊՆ զորամասերից մեկում մի խումբ զինծառայողներ՝ նախնական համաձայնությամբ և պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, 2019-ի հուլիսից մինչև դեկտեմբեր հափշտակել և վաճառել են զորամասի պլանային ուսումնական թռիչքների իրականացմանը հատկացրած ավիավառելիքը: Հերթական անգամ 640 լ ավիավառելիքը զորամասի տարածքից դուրս հանելիս և գնորդին հանձնելիս ԱԱԾ-ն առձեռն բռնել է նրանց. զինծառայողները խոստովանել են կատարածը, հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը: Առերևույթ հանցագործության դեպքով կառույցի քննչական դեպարտամենտում քրգործ է հարուցվել ՔՕ համապատասխան հոդվածով, այն ըստ քննչական ենթակայության քննելու նպատակով փոխանցվել է Քննչական կոմիտե։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |