Հալեպում հրթիռակոծությունից 6 զոհ կա՝ այդ թվում կանայք և երեխաներ![]() 17 հունվարի 2020 - 11:15 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 16-ին Հալեպը կրկին հրթիռակոծվել է՝ կա 6 զոհ, այդ թվում կանայք և երեխաներ, հայտնում է «Գանձասարը»: Վիրավորների թիվը հասնում է 20-ի: Քաղաքի արևմտյան շրջանում հաստատված ահաբեկչական խմբավորումները 3 հրթիռ են արձակել Սըքքարի թաղամասի ուղղությամբ: Քանդվել են բնակարաններ, խանութներ, նյութական վնաս է հասցվել: 2017-ի մայիսին Աստանայում (ներկայումս՝ Նուր-Սուլթան) Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ներկայացուցիչների բանակցությունների արդյունքում Սիրիայում ստեղծվել է 4 դեէսկալացիոն գոտի: 2018-ին այդ տարածքներից 3-ը հայտնվել են Դամասկոսի հսկողության տակ: Չորրորդ գոտին, որը գտնվում է Իդլիբ նահանգում և սահմանակից է Լաթաքիայի, Համայի և Հալեպի նահանգներն, դեռևս կառավարական ուժերի ենթակայության տակ չէ: Ավելին, դրա մեծ մասը գրավվել է «Ջեբաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման կողմից: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |