ԱՄՆ 11 զինծառայող է տուժել Իրաքում ամերիկյան ռազմակայանին Իրանի հարվածից![]() 17 հունվարի 2020 - 12:03 AMT PanARMENIAN.Net - Իրանի կողմից Իրաքում ամերիկյան ռազմակայանների հրթիռակոծման հետևանքով ԱՄՆ 11 զինծառայող է տուժել, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությանը հղումով: Ավելի վաղ այդ մասին, ԱՄՆ-ում ռազմական աղբյուրների վրա հղումով, հայտնել էր Defense One պարբերականը: Նշվում էր նաև, որ տուժածների մոտ կասկածում են ուղեղի ցնցում և նրանց տարհանել են Քուվեյթում և Գերմանիայում գտնվող հոսպիտալներ: «Ակնկալվում է, որ այդ զինծառայողները կվերադառնան Իրաք, երբ պիտանի համարվեն զինծառայության համար»,- հայտարարել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչ Բիլ Էրբանը: Հունվարի լույս 8-ի գիշերն Իրանը հրթիռային պատասխան հարված էր հասցրել Իրաքյան Ալ-Ասադում ու Էրբիլում (Քրդստան) տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին։ Դա Իրանի պատասխանն էր հունվարի 3-ին իրանցի գեներալ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար Ղասեմ Սոլեյմանիի սպանությանն ամերիկացիների գնդակոծության հետևանքով: Ըստ պաշտոնական տվյալների, որոնք հրապարակել էին նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Պենտագոնը, ԱՄՆ զինծառայողների շրջանում տուժածներ չեն եղել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |