Ուկրաինայի վարչապետը հրաժարական է տվել![]() 17 հունվարի 2020 - 12:54 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը հրաժարական է տվել: Այդ մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում: Պաշտոնանկությունը կապված է համացանցում հայտնված ձայնագրության հետ, որն, իբր, արվել է Գոնչարուկի մոտ խորհրդակցության ժամանակ, որտեղ նա, ինչպես պնդում են, իրեն անգիտակ է համարել էկոնոմիկայի ասպարեզում և խոսել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու «պարզունակ» մոտեցման մասին, գրում է «Դոժդը»: Հրաժարականի մասին գրառման մեջ Գոնչարուկն ասել է, որ ձայնագրությունները մոնտաժված են և «արհեստականորեն տպավորություն են ստեղծում», թե ինքն ու կառավարության անդամները չեն հարգում նախագահին: «Ես ստանձնեցի պաշտոնը՝ կատարելու համար նախագահի ծրագիրը: Նա ինձ համար բաց և պարկեշտ լինելու օրինակ է: Սակայն, նախագահի հանդեպ մեր հարգանքի և վստահության վերաբերյալ ցանկացած կասկած փարատելու համար, ես հրաժարականի մասին դիմում եմ գրել»,- նշել է նա: Ընդ որում, իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցությունում ձայնագրությունների հրապարակումից հետո հիմքեր չէին տեսնում Գոնչարուկի պաշտոնանկության համար: Զելենսկու գրասենյակի Telegram-ալիքում տեղեկացրել են, որ հրաժարականի դիմումը ստացել են, բայց հարցի վերաբերյալ որոշում դեռ չկա: Գոնչարուկը գլխավորում է Ուկրաինայի կառավարությունը 2019-ի օգոստոսի 29-ից: Մինչև այդ նա զբաղեցնում էր նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |