Կանադայում 104 տարեկանում Ցեղասպանությունը վերապրած հայուհի է մահացել

Կանադայում 104 տարեկանում Ցեղասպանությունը վերապրած հայուհի է մահացել

PanARMENIAN.Net - Կանադական Տորոնտոյում վախճանվել է Հայոց ցեղասպանությունը վերապրած Եվգենիա Փափազյանը (Կոկորյան-Երգանյան): Նա հեռացել է կյանքից իր 105-ամյակից 4 ամիս առաջ, գրում է Horizon Weekly-ն:

Եվգենիա Փափազյանը ծնվել է 1915-ին Սև ծովի ափին, Թուրքիայի Սամսուն քաղաքում: Իր ծնողներին նա երբեք չի տեսել՝ հորը թուրքական բանակ են զորակոչել 1915-ին, և նա այդպես էլ չի վերադարձել, իսկ մայրը մահացել է հյուծվածությունից:

Փափազյանը մեծ ընտանիք ուներ՝ 2 քույր, 3 եղբայր, բազում հարազատներ, բայց նա այդպես էլ չտեսավ նրանցից որևէ մեկին: Եվգենիայի մասին 3 տարի հոգ է տարել տատիկը, որից հետո երեխային փոխանցել է մանկատուն, քանի որ չէր կարողանում կերակրել:

Այնուհետև նա հայտնվել է Հունաստանի հայկական որբանոցում, որտեղ նրան հայ ամուսիններ են որդեգրել և տարել Եգիպտոս: Կահիրեում Փափազյանը 15 տարեկանում ամուսնացել է Կարապետ Կոկորյանի հետ և հայտնվել Կանադայում:

Եվգենիա Փափազյանն ուներ 4 երեխա, 9 թոռ, 14 ծոռ և 1 ծոռի երեխա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---