Արթուր Բաղդասարյան. Իրանը կարեւոր եւ անփոխարինելի դեր է խաղում տարածաշրջանային խնդիրների լուծման գործում

PanARMENIAN.Net - Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին հանդիպել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ, որն այցով գտնվում է Թեհրանում: Լարիջանին գոհունակություն է հայտնել հայ-իրանական հարաբերությունների ներկա դրությամբ` ընդգծելով, որ դրանք խորը արմատներ ունեն: «Հայ-իրանական հարաբերություններն արմատներով գնում են դեպի հինավուրց պատմությունը, շատ ընդհանրություններ ունեն եւ հիմնված են երկու ազգերի միջեւ ամուր կապերի վրա»,- ասել է Լարիջանին` ավելացնելով, որ բարիդրացիական հարաբերությունները գլխավոր գործոն են հանդիսանում տարածաշրջանային խաղաղության եւ կայունության համար:



ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն իր հերթին նշել է, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ հարաբերությունները մարտավարական են: «Մեր կապերի ընդլայնումը քաղաքականության, տնտեսության, բիզնեսի եւ հաղորդակցությունների ոլորտներում հանդիսանում է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնություններից մեկը»,- ասել է Բաղդասարյանը` նշելով նաեւ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան երկաթուղային տրանսպորտի, էներգետիկայի եւ ճանապարհների վերակառուցման ոլորտներում:



ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը համաձայնել է Լարիջանիի հետ, որ երկու երկրների խորհրդարանները կարեւոր դեր են խաղում բարեկամության տարբեր հանձնաժողովների եւ խորհրդարանական խմբերի շրջանակներում համագործակցության մակարդակի բարձրացման հարցում: Արթուր Բաղդասարյանը հատկապես նշել է Իրանի կարեւոր եւ անփոխարինելի դերը տարածաշրջանային խնդիրների լուծման գործում, հաղորդում է իրանական IRNA գործակալությունը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---