Նաիրի Հունանյանը վարչապետին նամակ-դիմում է գրել17 հունվարի 2020 - 14:18 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկված Նաիրի Հունանյանը նամակ-դիմում է ուղղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հայտնում է Factor.am-ը։ ՔԿԾ-ում՝ հղում կատարելով անձնական տվյալների գաղտնիությանը, չեն մեկնաբանել հրապարակումները, թե Հունանյանը պատրաստակամ է մասնակցել Հոկտեմբերի 27-ի գործի անջատված մասի քննությանը։ Փաշինյանին ուղղված նամակ-դիմումի մասին ՀՀ վարչապետի աշխատակազմից ևս մանրամասներ չեն հայտնել: Նաիրի Հունանյանը մեղադրվում է 1999-ի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի բարձրաստիճան պաշտոնյաների և պատգամավորների սպանության կազմակերպման մեջ: 2019-ին Գլխավոր դատախազությունը՝ բավարարելով Յուրի Բախշյանի այրի Անահիտ Բախշյանի դիմումը, վերացրել էր գործից անջատված մասի կարճման որոշումը։ Այժմ այն քննվում է ԱԱԾ-ում։ Անջատված մասը վերաբերում է Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության կազմակերպիչներին ու հովանավորներին։ Գործի վարույթը կարճվել էր 15 տարի առաջ՝ հանցակիցների դրվագով արձանագրվել էր հանցագործության բացակայություն։ Բայցի այդ, նախաքննական մարմինն ապօրինի կերպով զենք և զինամթերք ձեռք բերելու և գործածելու դրվագով ապացույցները համարել էր անբավարար, և հանցակազմի բացակայություն էր արձանագրել նախապատրաստական փուլում և կատարմանն անմիջապես նախորդող պահին այն կանխելու հնարավորություն ու պարտականություն ունեցած այլ պաշտոնատար անձանց կողմից անփութություն դրսևորելու դրվագով։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |