Արցախի պողոտայի 2 խաչմերուկում թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է սահմանվել

Արցախի պողոտայի  2 խաչմերուկում թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է սահմանվել

PanARMENIAN.Net - Արցախի պողոտայի Արցախ-Այվազովսկու և Արցախ-Արին-Բերդի փողոցների խաչմերուկներին երթևեկությունը փոփոխվել է: Այսպիսով, այդ հատվածում երկու ուղղությամբ առավելագույն թույլատրելի արագությունը սահմանվել է 60 կմ/ժ` նախկին 70 կմ/ժ-ի փոխարեն:

Գործող արագաչափի կսկսի փոփոխությունը ֆիքսել հունվարի 20-ից՝ կարձանագրելով 60 կմ/ժ-ը գերազանցող վարորդների իրավախախտումները:

Փոփոխությունը կատարվել է հետիոտնային շարժի անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---