ԱԱԾ. Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներին որպես կաշառք բնակարաններ են տրվել![]() 17 հունվարի 2020 - 15:41 AMT PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է Երևանի քաղաքապետարանի մի շարք պաշտոնատար անձանց կողմից 2012-2015 թթ. ընթացքում շորթմամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու և ստանալու դեպք։ Ըստ փաստական տվյալների՝ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի նախկին տեղակալն ազգականի անվամբ սեփականաշնորհված, $300,000 արժեցող, 377 քմ մակերեսով Վաղարշյան փողոցի կաթսայատներից մեկը կառուցապատմամբ զբաղվող տնտեսվարողի ներկայացուցչին՝ բազմաբնակարան շենքի կառուցապատման համար, 2013-ին առաջարկել է իրենից ձեռք բերել շուկայականից էականորեն էժան՝ 62 մլն դրամով: Պաշտոնատար անձը նշված գործարքի դիմաց առաջարկել է նաև կառուցվելիք բազմաբնակարանից Երևանի քաղաքապետարանի մի շարք պաշտոնյաների որպես կաշառք հատկացնել $430,000-ին համարժեք 500 քմ մակերեսով բնակարաններ, առևտրային տարածքներ և 4 ավտոկայանատեղի: Հակառակ դեպքում նա վերջիններիս անունից սպառնացել է պաշտոնեական լիազորությունների շրջանակում առավելագույնս խոչընդոտել տնտեսվարողի ձեռնարկատիրական գործունեությանը։ Արդյունքում տնտեսվարողի ներկայացուցիչը ստիպված համաձայնել է և $120,000 կանխիկով գնված հիշյալ տարածքում բազմաբնակարան շենք կառուցելուց հետո՝ 2015-2017 թթ., շորթող անձանց որպես առանձնապես խոշոր չափերով կաշառք հանձնել պահանջված անշարժ գույքը՝ կնքելով առուվաճառքի պայմանագրեր մատնանշված անձանց հետ։ Հարուցվել է քրգործ, կատարվում է նախաքննություն, միջոցներ են ձեռնարկվում հանցավոր շղթայի մեջ ներգրավված բոլոր անձանց պարզելու ուղղությամբ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |