Մայրցամաքային Չինաստանի բնակչության քանակը գերազանցել է 1.4 մլրդ-ը17 հունվարի 2020 - 18:49 AMT PanARMENIAN.Net - Չինաստանի բնակչության քանակը, առանց Հոնկոնգի, Մակաոյի և Թայվանի, 2019-ի վերջի տվյալներով կազմում է ավելի քան 1.4 մլրդ մարդ: Այդ մասին հայտնել է Չինաստանի Պետական վիճակագրական ծառայությունը: Բնակչության աճը 2019-ին՝ 2018-ի համեմատ, կազմել է 4.67 մլն մարդ, գրում է «Ինտերֆաքսը»: Մինչդեռ ծնելիության մակարդակը երկրում պատմական նվազագույնի է հասել XX դարի կեսից ի վեր: 2019-ին ծնելիության գործակիցը Չինաստանում միջինը կազմել է 10.48 երեխա 1000 մարդու հաշվարկով: Ըստ ՄԱԿ-ի՝ սա ամենացածր ցուցանիշն է 1949-ին ՉԺՀ հիմնադրումից ի վեր, գրում է ՌԲԿ-ն: 1950-1955թթ. ծնելիության մակարդակը Չինաստանում միջինն ավելի քան 4 անգամ ավելի էր և կազմում էր մոտ 42.5 ծնունդ՝ 1000 հոգու հաշվարկով: Բնակչության աճի տեմպերը երկրում սկսեցին կտրուկ նվազել 1970-ականների վերջից, երբ իշխանություն սկսեց այն սահմանափակող քաղաքականություն վարել: Ըստ ՄԱԿ-ի՝ այն ժամանակ 10 տարում ծնելիության գործակիցը 39.5-ից նվազեց մինչև 21.0: 1980-ականների սկզբից Չինաստանում որդեգրվեց «մեկ ընտանիք՝ մեկ երեխա» քաղաքականությունը: Դրանից այդ երկիրը հրաժարվեց միայն 2015-ին, սակայն, դա արդեն ծնելիության մեծ աճ չապահովեց: Երկրի տղամարդիկ 715.27 մլն են, իսկ կանայք՝684.8 մլն: 2019-ին նվազել է նաև Չինաստանի աշխատունակ բնակչության քանակը, ինչպես նաև խորացել բնական ծերացման գործընթացը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |