Ճարտարապետ. Հանրապետության հրապարակի տակ այն արժեքն է, որ կա նաև Կոնդում17 հունվարի 2020 - 17:38 AMT PanARMENIAN.Net - Երևանի Հանրապետության հրապարակի տակ գտնվող պատմական շերտն ունի այն արժեքը, որ կա նաև Կոնդ թաղամասում, ճարտարապետ Սաշուր Քալաշյանին հղումով գրում է «Առավոտը»: Հունվարի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հանրապետության հրապարակի տակի պատմական շերտի բացման և այն թանգարանային հատվածի վերածելու աշխատանքները կսկսվեն արդեն 2020-ին: «Կոնդի ժամանակաշրջանի տներն են, որոնք քանդվել են, մնացել են նկուղային հատվածները: Հիմա եթե Կոնդը քանդեք, կմնան նկուղները, ու կասեք, որ դա պատմական մեծ ժառանգություն է: Կոնդին դեռ ձեռք չեն տվել: Եթե արժեք ունի, դարձրեք զբոսաշրջային կենտրոն: Ես չեմ տեսնում Կոնդի ներուժն ու արժեքը և ոչ էլ արժեքը նրա, ինչը կտեսնենք հրապարակի տակ»,- ասել է նա: Ըստ ճարտարապետի՝ Հրապարակի տակ գտնվող պատմական շերտի բացման հարցի քննարկումը ժամանակավրեպ է: «Մինչև գործի անցնելը դա պետք է լայն քննարկման առարկա դառնար, ոչ թե միանգամից ծրագիր բերեին»,- ասել է Քալաշյանը: 2003-ին Լինսի հիմնադրամի միջոցներով Հանրապետության հրապարակի վերանորոգման ժամանակ շինարարները պատնեշի հանդիպեցին, ինչից հետո հնագետներ հրավիրվեցին ու պարզվեց, որ դրա ամբողջ տարածքում 17-րդ դարի շինություններ են: 2003-ին կառույցներն ուսումնասիրել են ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի միջին դարերի մասնագետները, ովքեր դրանք շինարարական արվեստի կարևոր հուշարձաններ են համարվել: Ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Բատիստ Տավերնիեն 1655-ին այցելել է Երևան, գծագրել այն: Նկարում մանրամասնորեն պատկերված է «Քրիստոնեական թաղամասը»` երկհարկ և եռահարկ քարի շենքերով: 1679-ին Երևանում ավերիչ երկրաշարժ է եղել, որը, ըստ Զաքարիա Սարկավագի հիշատակությունների, ոչինչ «քարը քարի վրա չի թողել»: Շինություններն ավերվել են, բայց դրանց նկուղային հարկերը մնացել են: Բացված նկուղներն ընդգրկում են հրապարակի ամբողջ տարածքը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |