Գիտնականները պարզել են դինոզավրերի անհետացման հիմնական պատճառը

Գիտնականները պարզել են դինոզավրերի անհետացման հիմնական պատճառը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Յելի համալսարանի գիտնականներն ապացուցել են, որ դինոզավրերի անհետացման հիմնական պատճառը աստերոիդն էր, և ոչ թե հրաբխային ակտիվությունը։ Նրանց հետազոտությունն ի հայտ է բերում դինոզավրերի անհետացման առեղծվածը, հայտնում է Phys.org-ը։

Նախնադարյան կլիմայի ուսումնասիրություններով զբաղվող մասնագետները պարզել են, որ Հնդկաստանում հրաբուխների զանգվածային ժայթքումներն ազդել են կենսոլորտի վրա դինոզավրերի անհետացումից շատ ավելի վաղ շրջանում՝ 66 մլն տարի առաջ, գրում է Lenta.ru-ն։

Հրաբխային գազի արտանետման հստակ ժամանակագրութունը հաջողվել է որոշել ծովային բրածոների հետազոտման շնորհիվ։

Մասնագետներն ուսումնասիրել են իզոտոպների բաղադրությունը կենդանիների բրածոներում և դրանց համապատասխանող փոփոխություններն ածխաթթու գազի գլոբալ խտացումներում, որից հետո կատարվել է ածխաթթու գազից կլիմայական փոփոխությունների մոդելավորում։ Պարզվել է, որ ածխաթթու գազի արտանետումները պետք է հանգեցնեին գլոբալ տաքացման Ցելսիուսի 2 աստիճանով, բայց դա բավարար չէր զանգվածային անհետացման համար։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ Հյուսիսարևմտյան համալսարանի գիտնականները պարզել էին, որ Երկրի կենսոլորտը ուժգին ազդեցություն է ունեցել Հնդկաստանում հրաբուխների տևական ակտիվությունից։ Գիտնականները կարծում են, որ երկնաքարը վերջին գործոնն էր, որը վերջանականապես խախտեց գլոբալ համակարգի կայունությունը։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---