ԱԱԾ նախկին պետի քունքի շրջանում հրազենային վնասվածք կա, 30-40 պարկուճ և գնդակ է եղել տանը18 հունվարի 2020 - 11:01 AMT PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Գեորգի Կուտոյանը հրազենային վնասվածք ունի քունքի շրջանում, տանը հայտնաբերվել է 30-40 պարկուճ ու գնդակ: Այս մասին հայտնել է Քննչական կոմիտեի Հատուկ կարևոր գործերով քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը, փոխանցում է Aysor.am-ը: Հունվարի 17-ին Պ.Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: Կուտոյանն ԱԱԾ պետի պաշտոնին էր նշանակվել 2016-ին՝ Սերժ Սարգսյանի հրամանով, ազատվել էր 2018-ի մայիսին՝ հեղափոխությունից հետո: Մելիքյանը նշել է նաև, որ համալիր փորձաքննություններով պարզ կլինի՝ ինչ է եղել: «Մի շարք զննություններ են արվել։ Տեսանկարահանող սարքերի տեսաձայնագրություններն արդեն առգրավման փուլում են։ Գեորգի Կուտոյանը հրազենային վնասվածք ունի քունքի շրջանում։ Փորձագետներն ավելի ստույգ կպարզեն մարմնական վնասվածքների քանակը, ծագումը, բնույթը», - ասել է նա։ Մելիքյանի խոսքով՝ փորձաքննությունը ցույց կտա՝ արյան մեջ սպիրտի պարունակություն կար, թե` ոչ: «Հայտնաբերվել են 3-4 տասնայկից ավելի պարկուճներ, գնդակներ։ Դեռ չունենք որևէ տվյալ, որ որևէ մեկը կրակոցի ձայն լսած լինի։ Քունքի շրջանում մեկ կրակոց ֆիքսվել է, դիմածնոտային շրջանում վնասվածք չի եղել։ Այս պահին բազմաթիվ գործողություններ են արվում», - ասել է Մելիքյանը՝ նշելով, հունվարի 17-ի երեկոյի դրությամբ հարցաքննվածների թվում պաշտոնյաներ չկան։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ ԱԱԾ նախկին տնօրենի բնակարանում գտել են «Գլոկ» տեսակի ատրճանակ։ Ատրճանակը պատկանել է Կուտոյանին, ստացել է պարգևատրման կարգով: Հարուցվել է քրգործ՝ ՔՕ 110 հոդվածի առաջին մասով (Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը)։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |