Սոթք-Քարվաճառն ու Վարդենյաց լեռնանցքը փակ են բեռնատարների համար

Սոթք-Քարվաճառն ու Վարդենյաց լեռնանցքը փակ են բեռնատարների համար

PanARMENIAN.Net - Հունվարի 18-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ, ՀՀ-ում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ:

Սոթք-Քարվաճառ ճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են բեռնատարների, դժվարանցանելի՝ մյուս մեքենաների համար, հայտնում են ԱԻՆ-ից։

Փակ է Հ-31 ճանապարհի Հարթաշեն-Տաշիր հատվածը:

Սյունիքի մարզի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարսը բաց է բոլոր մեքենաների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---