ՊՆ-ն ամփոփել է 2019-ը. ՍՈւ-30ՍՄ-ից մինչև զինծառայողների սնունդ և բնակարաններով ապահովում![]() 18 հունվարի 2020 - 11:49 AMT PanARMENIAN.Net - 2019-ին ՀՀ զինված ուժերը համալրվել են մեծաքանակ սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով, այդ թվում՝ ՍՈւ-30ՍՄ բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներով, ՏՈՐ-Մ2ԿՄ հակաօդային պաշտպանության համալիրներով և այլ միջոցներով: Այս և մի շարք այլ տվյալներ ներկայացրել են պաշտպանության նախարարությունը` 2019-ի հիմնական աշխատանքների արդյունքների վերաբերյալ հաշվետվության սեղմագրում։ Այսպիսով, նշվում է, որ հաստատվել է ՊՆ և ԶՈւ գլխավոր շտաբի նոր կառուցվածքը, անցկացվել են մարտավարական զորավարժություններ և հսկողական պարապմունքներ, աշխատանքներ են տարվել մարտական հերթապահության կատարելագործման ուղղությամբ, վերանայվել են ռազմաուսումնական հաստատությունների ծրագրերը, բարձրացվել է զինծառայողների դրամական բավարարման չափը, աշխատել են թիկունքային ապահովման խնդիրների լուծման ուղղությամբ: Նշվում է նաև, որ ավելի քան 40 զորամասում իրականացվում է սննդի պատրաստման և մատուցման փորձնական ծրագիր: ՀՀ զինված ուժերում ներդրվել է նոր տեսակի կիսաճտքավոր կոշիկներ, առավել որակյալ և հարմարավետ գուլպաներ և տաք ներքնաշորեր: ՊՆ բնակարանաշինության ծրագրով շահագործման է հանձնվել բնակելի 5 շենք՝ Գորիսում, Սիսիանում, Վայքում, Գյումրիում և Չոփրլուում (2020-ի հունվարի 28-ին նախատեսվում է ևս 2 շենքի հանձնում): Իրականացվում են 1998-2007թթ. ընթացքում հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված և 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ստացած նախկին զինծառայողների զոհվելու կամ հաշմանդամ դառնալու հանգամանքների վերաբերյալ ուսումնասիրություններ։ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից համապատասխան որոշում ընդունվելու դեպքում նրանց ընտանիքը որպես Հիմնադրամի շահառու կհաշվառվի և սահմանված կարգով և չափերով ամսական վճարումներ կստանա: 2019 թվականին ՀՀ ռազմական բյուջեն կազմել է մոտ 301 մլրդ դրամ: 2019-ի դեկտեմբերի 6-ին ամբողջությամբ ընդունել է ՀՀ 2020-ի բյուջեն, որով նախատեսվում է պաշտպանության ոլորտի ծախսերին հատկացնել 307,2 մլրդ դրամ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |