Ավստրալիայի արևելյան ափին հորդառատ անձրևներ են18 հունվարի 2020 - 12:43 AMT PanARMENIAN.Net - Ավստրալիայի արևելյան ափին գտնվող Քվինսլենդ նահանգում հորդառատ անձրևներ են, հեղեղումներ։ Նման անձրևներ լինում են «100 տարին մեկ անգամ», գրում է ՌԻԱ Նովոստին` News.com.au-ին հղումով։ Բազում ճանապարհներ փակ են տարերքի պատճառով՝ նահանգի հարավ-արևելքում լուրջ խնդիրներ են առաջացել երթևեկության համար, մարդիկ ստիպված են նավակներով տեղաշարժվել հեղեղված ճանապարհներով։ Մինչդեռ հարևան նահանգներում՝ Նոր Հարավային Ուելսում և Վիկտորիայում, շարունակվում են անտառային հրդեհները։ Շատերը զրկվել են էլեկտրականությունից, իսկ տարհանված բնակիչները չգիտեն, թե ինչ վիճակում են իրենց տները, կանգուն են արդյոք։ Անսովոր խիստ երաշտը վտանգում է օգտակար հանածոների արդյունահանումն Ավստրալիայի արևելքում։ Շարունակելու համար գործունեությունը՝ լեռնահանքային ընկերությունները մտադիր են ջուր ստանալ նախկինում ջրածածկ արված հորերից։ Ավստրալիայում, որն ամենաչորն է բնակեցված մայրցամաքներից, արդյունահանող ընկերություններն առանց այդ էլ ստիպված են կիսել ջուրը գյուղացիական տնտեսությունների և տեղաբնակների հետ։ Իսկ 2019-ի սեպտեմբերից երկրում մոլեգնում են անտառային հրդեհները, որոնց արդյունքում արդեն 28 մարդ է զոհվել, ավերվել է ավելի քան 2000 տնտեսություն։ Կրակը, ընդհանուր առմամբ, ոչնչացրել է ավելի քան 10 մլն հա անտառ։ ։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |