Իրանահայ երգիչ Էնդին անվանական աստղ է ստացել Հոլիվուդի փառքի ճեմուղում (վիդեո) 18 հունվարի 2020 - 13:26 AMT PanARMENIAN.Net - Իրանահայ երգիչ Էնդի Մադաթյանն իր անվանական աստղն է ստացել Հոլիվուդի փառքի ճեմուղում, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: Նշվում է, որ միջոցառման ժամանակ Էնդին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ ամենատարբեր մշակույթներ ներկայացնող արտիստներին ընդունելու և հնարավորություններ տալու համար՝ հիշեցնելով, որ սա նոր սկիզբ է: Էնդին ասել է, որ ստեղծագործում է ամերիկացի, իրանցի և հայ ժողովուրդների համար: Փառքի ճեմուղում անվանական աստղի բացման հատուկ հյուրերից էր Մայքլ Ջեքսոնի քույրը՝ Լա Թոյա Ջեքսոնը, ով Էնդիի վաղեմի ընկերներից է: Էնդին Ջեքսոնի քրոջ հետ «Թեհրան» անունով զուգերգ է կատարել: Այդ երգը, ինչպես և Մադաթյանի աշխատանքների մեծ մասը, պաշտոնապես արգելված են Իրանում և, չնայած դրան, շատ հայտնի: Իրանաամերիկյան լարված հարաբերությունների ֆոնին՝ երգիչը նշել է, որ իր ամենամեծ երազանքն է, որ երկու երկրի հարաբերությունները կարգավորվեն, և մշակութային երկխոսությունը տեղափոխվի նոր հարթություն: Հոլիվուդի փառքի ճեմուղում 2020-ին Էնդի Մադաթյանի աստղի կողքին աստղ են ստացել նաև ամերիկյան հայտնի արտիստներ Ալիշա Քիզը, 50 Cent-ը, Բիլլի Այդոլը և ուրիշներ: Մադաթյանը ծնվել է 1956-ին: 22 տարեկանում տեղափոխվել է ԱՄՆ և սկսել երաժշտությամբ զբաղվել: Ներկայումս Մադաթյանի երգերը ճանաչված են հատկապես ԱՄՆ-ում, Իրանում և Հայաստանում: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |