Հայաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները դեկտեմբերի սկզբին կհանդիպե՞ն Հելսինկիում26 նոյեմբերի 2008 - 13:56 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հերթական հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի սկզբին Հելսինկիում` Եվրոպայում համագործակցության ու անվտանգության (ԵԱՀԿ) կազմակերպության նախարարների հանդիպման շրջանակներում: Ինչպես երեկ հաղորդել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ալի Բաբաջանը, նման պայմանավորվածություն ձեռք բերվեց ՀՀ ԱԳ նախարարի Ստամբուլ կատարած այցի ժամանակ: «Հայ-թուրքական հարաբերությունների հաստատման մեջ առաջընթաց է նկատվում: Հուսով եմ, որ մոտ ապագայում մենք կտեսնենք Հայաստանի ու Ադրբեջանի, Հայաստանի ու Թուրքիայի միջեւ բանակցությունների արդյունքները»,-ասել է Ալի Բաբաջանը` հավելելով, որ Անկարայի նպատակը տարածաշրջանի բոլոր երկրների հետ հարաբերություններ հաստատելն է: «Այդ համատեքստում մեր ջանքերն, ուղղված Կովկասում կայունության ու անվտանգության պլատֆորմի ստեղծմանը, շարունակվում են»,-ասել է Բաբաջանը, հաղորդում է թուրքական «Հյուրիեթ» թերթը: Հայաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի արտգործնախարարներ Է.Նալբանդյանի, Է.Մամեդյարովի ու Ա. Բաբաջանի առաջին եռակողմ հանդիպումը տեղի ունեցավ սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում: Հանդիպման ժամանակ երեք երկրների ԱԳ նախարարները քննարկեցին վերջին տարածաշրջանային զարգացումներն ու Կովկասում կայունության ու անվտանգության պլատֆորմի ստեղծման նախաձեռնությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |