Դատապարտյալների հիվանդանոցում 3 անձինք դադարեցրել են հացադուլը

Դատապարտյալների հիվանդանոցում 3 անձինք դադարեցրել են հացադուլը

PanARMENIAN.Net - «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում հացադուլ հայտարարած կալանավորված երկու անձ ու մեկ դատապարտյալ դադարեցրել են հացադուլը, հաղոդրում է Aysor.am-ը։

Ավելի վաղ ՔԿՀ-ում հացադուլ հայտարարած երկու կալանավոր և մեկ դատապարտյալ հայտարարել էին, որ հրաժարվել են բուժօգնությունից։ Նրանք նշել էին, որ իրենց պատժի նշանակման ժամանակ հաշվի չեն առնվել առողջական վիճակի մասին տվյալները:

Հացադուլ հայտարարած անձինք ցանկանում էին դատախազի, արդարադատության նախարարի, ԱԺ պատգամավորների ու կառավարության ուշադրությունը հրավիրել իրենց խնդիրներին՝ պահանջելով վերջիններիս հանդիպել իրենց հետ:

Հունվարի 16-ին Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այցեր էին իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներ։ Այցի ընթացքում ՄԻՊ ներկայացուցիչները հացադուլ անող ազատազրկված անձանց առողջական վիճակը և հացադուլի ընթացքում նրանց իրավունքների ապահովմանը վերաբերվող հարցերը քննարկել էին քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ու բժշկական անձնակազմի հետ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---