Ղուլյան. Ադրբեջանում հայերի ցեղասպանության կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելուն հետևողական ենք լինելու![]() 18 հունվարի 2020 - 13:51 AMT PanARMENIAN.Net - Արցախը հետևողական է լինելու Ադրբեջանում հայության հանդեպ իրագործված ցեղասպանության կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու հարցում։ Այդ մասին Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հայտարարել է ՀՀ և Արցախի ԱԺ-ների միջև գործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ հատուկ նիստի ժամանակ: «Այն, ինչ տեղի է ունեցել 1990-ի հունվարի Բաքվում, հանցագործություն է մարդկության դեմ՝ կազմակերպված և իրագործված հարևան պետության իշխանության կողմից»,- ասել է նա, գրում է Panorama.am-ը։ Նա հավելել է, որ այն, որ տեղի ունեցածը ամեն կերպ կոծկվելու էր հարևան երկրի իշխանության կողմից, պարզ էր հենց ամենասկզբից: «Ցավալի է, որ 30 տարի անց էլ Ադրբեջանը շարունակում է իր անցյալի հանդեպ պատասխանատվությունից խուսափելու վարքագիծը՝ հունվարյան դաժան օրերի սլաքներն այլ ուղղութմաբ տանելու և իրեն որպես զոհ ներկայացնելու միջոցով»,- ասել է Ղուլյանը: Արցախի ԱԺ նախագահի խոսքով, 20-րդ դարավերջի ոճիրը թեպետ արձանագրվել ու դատապարտվել է միջազգային հանրության կողմից, բայց կազմակերպիչներն ու իրագործողները որևէ իրավական պատասխանատվության չեն ենթարկվել: «Մյուս կողմից Ադրբեջանից արտաքսված և Արցախում ապաստանած մարդիկ այդպես էլ միջազգային կարգավիճակ ու աջակցություն չեն ստացել, և պատերազմի շեմին կանգնած սուղ պայմաններում ապրող Արցախն է, որ մայր հայրենիքի հետ միասին իր ուսերին է վերցրել ադրբեջանահայությանն ընդունելու և կենսական պայմաններով ապահովելու պարտականությունը»,- ասել է Ղուլյանը: Նա հավելել է, որ Արցախի ԱԺ-ն մշտապես բարձրաձայնել է, կոչ արել միջազգային հանրությանը, իրավապաշտպաններին և խորհդարանական կառույցներին իրավական գնահատական տալ կատարվածին և կանխել Ադրբեջանում պետական մակարդակով իրականացվող հայատյաց քաղաքականությունը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |