ԱԻՆ․ Երկրաշարժին հաջորդած հետցնցումներն արտառոց չեն՝ խուճապի պատճառ չկա![]() 18 հունվարի 2020 - 14:55 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 18-ին Շիրակի մարզի Աշոցք գյուղից 10 կմ դեպի հարավ-արևելք գրանցված երկրաշարժը և դրան հաջորդած հետցնցումներն արտառոց չեն Ջավախքի գոտու համար և չեն կարող դառնալ խուճապի պատճառ, հայտնում է ԱԻՆ-ը։ Երկրաշարժը Ջավախքի սեյսմաակտիվ ընդարձակման գոտում է, որին բնորոշ են մեծ քանակությամբ թույլ սեյսմիկ ցնցումներ, իսկ միջին ուժգնության երկրաշարժերից հետո լինում են բազմաթիվ հետցնցումներ։ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը շուրջօրյա մշտադիտարկում է անում, պարբերաբար գնահատում ընթացիկ սեյսմիկ վտանգը ՀՀ-ում ու Արցախում։ Հունվարի 18-ին` տեղական ժամանակով ժամը 05:28-ին գրանցված երկրաշարժին հետևել է 24 հետցնցում, առավելագույնը 2.4 մագնիտուդ։ Թուլացող հետցնցումները ցույց են տալիս, որ սեյսմիկ ակտիվությունը նվազում է: Հունվարի 18-ին Շիրակի մարզի Աշոցք գյուղից 10 կմ դեպի հարավ-արևելք գրանցված երկրաշարժի սեյսմիկ ցնցման ուժն ըստ Ռիխտերի սանդղակի կազմել է 3.6 մագնիտուդ, ուժգնությունն էպիկենտրոնային գոտում՝ 4-5 բալ, իսկ հիպոկենտրոնի (օջախի) խորությունը՝ 10 կմ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |