Եվրահանձնաժողովը ողջունում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը26 նոյեմբերի 2008 - 15:55 AMT PanARMENIAN.Net - «ԵՄ մտնելու համար Թուրքիան պետք է շարունակի բարեփոխումների իրականացումը երկրում»,- Անկարայում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է արտաքին հարաբերությունների գծով Եվրահանձնաժողովի առանձին հանձնաժողովի անդամ Հաննես Սվոբոդան: Նրա խոսքերով, իր մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ 2007թ.-ից Թուրքիայի բարեփոխումների իրականացման գործընթացում որոշակի անկում է նկատվում: «Հնարավոր է, որ դա Սահմանադրական դատարանում Արդարության եւ զարգացման իշխող կուսակցության դեմ հայցի դիտարկման եւ տեղական մարմինների ընտրությունների անցկացման հետեւանքն է, բայց այդ պատճառներից եւ ոչ մեկը բավականաչափ ծանրակշիռ չի երկրում բարեփոխումների իրականացման ընթացքի դանդաղեցման համար: Եթե Թուրքիան իսկապես ցանկանում է դառնալ եվրոպական ընտանիքի անդամը, ապա պետք է հաստատակամություն ցուցաբերի բարեփոխումների իրականացման գործում»,- ընդգծել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը: Հաննես Սվոբոդան ողջունել է Անկարայի արտաքին քաղաքականության ակտիվացումը եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Թուրքիայի ԵՄ մտնելու ծրագրի հարցով զեկուցող Ռիա Օօմեն Ռյուիթենն իր հերթին հաղորդել է, որ հաջորդ շաբաթ կներկայացնի Թուրքիայի վերաբերյալ զեկույցի նախագիծը, որը բաց կլինի հասարակական քննարկման համար: Նրա խոսքերով, զեկույցում ներկայացված են բարեփոխումների իրականացման գործընթացի հավասարակշռված եւ անաչառ գնահատականները եւ նախկին զեկույցի համեմատ սրանում ներկայացված են նաեւ քննադատական գնահատականներ: Զեկուցողը նաեւ նկատել է, որ բարեփոխումների իրականացման գործընթացում որոշակի անկում է նկատվում` ընդգծելով, որ բարեփոխումների իրականացումը մշակույթի եւ սահմանադրական իրավունքի ոլորտում անհրաժեշտ է Թուրքիային: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին հրավիրել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Այդ մասին Բաքվում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ջեյմս Օ՛Բրայենը Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար նոր մրցույթ է հայտարարվել Հունիսի 5–ին Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով մրցույթը համարվել է8 չկայացած Շախմատիստ Օհանյանը ոսկի է նվաճել Եվրոպայի Մ18 առաջնությունում Նա արժանացել է մեդալի 1-ին խաղատախտակի շուրջ լավագույն արդյունքի շնորհիվ Օ՛Բրայենը՝ ՀՀ–ի կողմից ֆրանսիական զենքի գնման մասին․ Ամեն երկիր ինքնապաշտպանության իրավունք ունի Նա նշել է, որ Բաքուն էլ է այդ ուղղությամբ աշխատում |