ԶԼՄ. Թրամփը մտադիր է խստացնել ԱՄՆ վիզաների տրամադրումը![]() 20 հունվարի 2020 - 13:04 AMT PanARMENIAN.Net - Սպիտակ տունը մտադիր է խստացնել մուտքի արտոնագրերի տրամադրումն այն օտարերկրացիներին, որոնք մեկնում են ԱՄՆ՝ ծննդաբերելու, ինչն ինքնաբերաբար ապահովում է երեխայի ամերիկյան քաղաքացիությունը: Քաղաքացիության տրամադրումը ծնունդի իրավունքով երաշխավորվում է ԱՄՆ սահմանադրության 14-րո փոփոխմամբ, որը Թրամփն անվանել է «բացահայտ ծիծաղելի», գրում է ՌԻԱ Նովոստին՝ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներին հղումով: «Փոփոխությունները թույլ կտան լուծել «ծննդաբերական զբոսաշրջության» հետ կապված հարցերն ազգային անվտանգության և իրավունքի կիրառման ոլորտներում՝ թույլ տալով, օրինակ, վերջ դնել քրեածին գործողություններին այդ ոլորտում»,- ասել է պարբերականին Սպիտակ տան աղբյուրը: Ըստ նրա՝ կփոխվեն B տիպի մուտքի արտոնագրերի տրամադրման կանոնները, որոնք տրվում են կարճաժամկետ մուտքի համար՝ զբոսաշրջային կամ գործարար նպատակներով: Պետդեպի աշխատակիցները կկարողանան մերժել, եթե համարեն, որ հայտատուն մտադիր է մուտք գործել երկիր երեխայի համար քաղաքացիություն ստանալու նպատակով: Թրամփի վարչակազմում ենթադրում են, որ մասնագետները բավարար որակավորում ունեն՝ ի հայտ բերելու նմանատիպ մտադրությունները: Ըստ Ներգաղթի հետազոտման կենտրոնի՝ ամեն տարի ԱՄՆ տարածքում օտարերկրացիների մոտ 33,000 երեխա է ծնվում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |