Oxfam. 2153 միլիարդատեր ավելի մեծ հարստություն ունի, քան 4,6 մլրդ մարդ20 հունվարի 2020 - 14:42 AMT PanARMENIAN.Net - 2019-ին 2153 միլիարդատեր ավելի մեծ հարստություն է ունեցել, քան 4,6 մլրդ մարդ: Նման տվյալներ են ներկայացված միջազգային բարեգործական Oxfam կազմակերպության զեկույցում, որը հրապարակվել է Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովին ընդառաջ: Ըստ զեկույցի՝ դա «հսկայական ճեղքվածք է», իսկ տնտեսական անհավասարությունը դուրս է եկել հսկողությունից: «Եթե երկրներն ամեն տարի կրճատեին եկամուտների անհավասարությունը 1%-ով, ապա 2030-ին 100 մլն մարդ դուրս կգար ծայրահեղ աղքատությունից»,- ասվում է զեկույցում, գրում է «Վեդոմոստին»: Հեղինակները նշում են՝ ազգային կառավարությունները պետք է իրենց երկրներում «մարդկային տնտեսություն կառուցեն, որը գնահատում է այն, ինչն իրոք նշանակություն ունի հանրության համար, ոչ թե սնուցեն շահույթի ու հարստության համար անվերջ մրցավազքը»: Այդ ուղղությամբ որպես կարևոր քայլեր նշվում են ներդրումները երեխաների խնամքի համակարգերում և պրոգրեսիվ հարկադրման համակարգը, որտեղ հարստությունը կհարկվի: Ըստ Bloomberg-ի՝ աշխարհի 20 ամենահարուստ մարդկանց համախառն կարողությունը 2012-ից հետո կրկնապատկվել է՝ $672 մլրդ-ից դառնալով $1397 մլրդ: Bloomberg Billionaires Index վարկանիշի համաձայն՝ այս պահի դրությամբ ամենամեծ կարողության տեր են Microsoft –ի հիմնադիր Բիլ Գեյթսն ու Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը՝ որոնցից յուրաքանչյուրը $116 մլրդ ունի: Ամենահարուստ 20 մարդկանց թվում են նաև Ուորեն Բաֆեթը, Մարկ Ցուկերբերգը, Բերնար Առնոն, Լարի Փեյջն ու Սերգեյ Բրինը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |