Կառնուտի բնակիչները փակել են դեպի Գյումրի ճանապարհը

Կառնուտի բնակիչները փակել են դեպի Գյումրի ճանապարհը

PanARMENIAN.Net - Հունվարի 20-ի վաղ առավոտից Շիրակի մարզի Կառնուտ գյուղի բնակիչները փակել են Գյումրի տանող ճանապարհը։ Գյուղացիները պահանջում են 2019-ին կարկտահարության վնասի օբյեկտիվ փոխհատուցում, տեղեկացնում է Shantnews.am-ը։

Ըստ կառնուտցիների` իրենց կրած վնասներն ավելի շատ են, քան խոշորացված համայնքի ղեկավարը ներկայացրել է Շիրակի մարզպետարանի գյուղվարչությանը։

Վնասված 600 հա հողատարածքի փոխարեն ներկայացվել է 260 հ: Ըստ գյուղացիների՝ գյուղվարչության պետի հորդորով Կառնուտի վարչական ղեկավարը կարտոֆիլի ցանքերին հասած վնասներն էլ չի հաշվարկել։ Ավելին, ասում են՝ 2019-ին տեղացած 3 խոշոր կարկտահարությունից հետո միայն մեկի դեպքում է հանձնաժողով եկել գյուղ:

Բողոքող կառնուտցիներին խոշորացված Ախուրյան համայնքի ղեկավարի տեղակալ Լիպարիտ Տիգրանյանը գյուղացիներին բացատրել, թե ինչպես են հաշվարկել կրած վնասները։ Վերջինիս խոսքով` այն ցանքատարածքներում, որոնք 50 տոկոսից քիչ են վնասվել, չի հաշվարկվել ու ըստ այդմ` փոխհատուցում չի տրվում:

Հիմա գյուղացիները պահանջում են լրացուցիչ ցուցակ կազմել ու իրենց կրած վնասները փոխհատուցել, ավելի ուշ բողոքող գյուղացիների հետ հանդիպելու է նաև Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---