Մակունց. Չեմ հիշում, որ ՀՀ նորանկախ պատմության մեջ ընդդիմությունը լիներ այնքան ուժեղ, որքան այսօր![]() 20 հունվարի 2020 - 15:05 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը չի հիշում, «որ ՀՀ նորանկախ պատմության մեջ ընդդիմությունը լիներ այնքան ուժեղ, որքան այսօր է»: Նա խոսել է այդ մասին՝ պատասխանելով սուպերվարչապետական համակարգից ազատվելու վերաբերյալ հարցին, որի մասին ընդդիմադիր պատգամավոր լինելու ժամանակ խոսում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Նիկոլ Փաշինյանը նման արտահայտությամբ նկատի ուներ, օրինակ, կեղծված ընտրությունների կամ ստիպողականության արդյունքում ձևավորված ՏԻՄ իշխանությունը, ինչն այսօր չկա: Սուպերվարչապետական համակարգում մենք ունեինք ընդդիմություն, որն իր լիազորություններում ու գործառույթներով սահմանափակ էր: Ես չեմ հիշում, որ ՀՀ նորանկախ պատմության մեջ ընդդիմությունը լիներ այնքան ուժեղ, որքան այսօր է: Այսինքն՝ այն, ինչ մենք անվանել ենք «սուպերվարչապետական համակարգ», չենք սպասում, որ աշխատանքային խումբ ձևավորվի ու դրանով քայլեր ձեռնարկենք դրա դեմ, այլ ամենօրյա քայլերով փորձում ենք հնարավորինս բալանսավորել իշխանությունը և լծակներ տալ ընդդիմությանը», - ասել է Մակունցը, հայտնում է Aysor.am-ը: Նա նշել է, որ կիսանախագահական կառավարման համակարգի վերադարձի անհրաժետություն չի տեսնում: «Այս պահին իմ անձնական կարծիքը կարող եմ ասել՝ նման անհրաժեշտություն չեմ տեսնում, բայց աշխատանքային խումբը պետք է քննարկի և ներկայացնի փաստարկներ, հակափաստարներ ու դրա արդյունքում կհասկանանք, որ կողմն ինչ դիրքերից է հանդես գալիս», - ասել է Մակունցը: Խոսելով այն մասին, թե Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ քննարկումների ժամանակ ինչ հստակ առաջարկներով հանդես կգա «Իմ քայլը»՝ Մակունցը չակերտներ չի բացել: 2020-ի փետրվարին արդարադատության նախարարությունում նախատեսվում է ձևավորել աշխատանքային խումբ, որը կզբաղվի սահմանադրական փոփոխություններին առնչվող հարցերի քննարկմամբ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |