Մելքումյան. Հետաքրքիր է՝ ինչո՞ւ մինչև այժմ ՀՀ-ում McDonald's չկա20 հունվարի 2020 - 15:20 AMT PanARMENIAN.Net - McDonald's ռեստորանների ցանցը տուրիստական հոսքերի ապահովման կարևոր ատրիբուտներից մեկն է և հետաքրքիր է, թե ինչու մինչև այժմ ՀՀ-ում չկա այդ ընկերության արագ սնունդը: Այս մասին Ազգային ժողովի նիստի ժամանակ հարցրել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: «McDonald's-ը, գնային առումով, մեր ազգային սնունդների համեմատ էժան բան չէ, չնայած ֆաստ-ֆուդ է»,- ասել է Մելքումյանը՝ նշելով, որ չնայած ՀՀ-ում սննդի ավելի լավ այլընտրանք կա, ապրանքանիշը սպառողի պակաս չի ունենա: Պատգամավորը նաև առաջարկել է քննարկել, թե ինչ պետք է անեն այն տնտեսվարողները, ովքեր արդեն McDonald's անվամբ կամ մեկ այլ ընկերության հայտնի արտադրանքի անունով ապրանքային նշան են գրանցել, իսկ իրական ընկերությունը տարիներ անց ցանկանում է մտնել հայկական շուկա: Վերջին տարիներին պարբերաբար ակտիվանում և մարում են Հայաստանում McDonald's բացելու մասին քննարկումները: 2018-ին նշվում էր, որ Հայաստանի կառավարությունը կողմ է, որ վրացի գործարար Թեմուր Չկոնիան McDonald's բացի Երևանում։ Այնուամենայնիվ, Հայաստան գալու մասին պաշտոնական որևէ որոշում ամերիկյան ապրանքանիշի կողմից դեռ չկա: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |