Fitch-ն Ադրբեջանի ՀՆԱ աճը 2020-2021թթ. համար կանխատեսում է մոտ 2.2%

Fitch-ն Ադրբեջանի ՀՆԱ աճը 2020-2021թթ. համար կանխատեսում է մոտ 2.2%

PanARMENIAN.Net - Միջազգային Fitch Ratings վարկանիշային գործակալությունը Ադրբեջանի ՀՆԱ աճը 2020-2021թթ. համար կանխատեսում է 2.2%-ի սահմանում:

Ադրբեջանի կառավարությունը 2020-ի համար կանխատեսում է 3% ՀՆԱ աճ, 2021-ի՝ 3.7%, հայտնում է «Ինտերֆաքսը»:

«Մենք կանխատեսում ենք, որ աճը 2020-2021թթ. կկայունանա 2.2%-ի սահմանում»,- ասվում է Fitch կանխատեսման մեջ:

Ըստ գործակալության՝ ՀՆԱ աճի նման տեմպերը 2020-2021թթ. պայմանավորված են լինելու Ադրբեջանում գազի արդյունահանման աճով, ինչպես նաև սոցիալական պաշտպանության միջոցներով, որոնք այդ երկրի Կառավարությունն իրականացնում է 2019-ի սկզբից:

Fitch-ը նշում է, որ միջին տարեկան գնաճն Ադրբեջանում 2019-ին եղել է 2.6%:

«2020-ին գնաճը կհասնի 3.3%-ի՝ բնակչության սոցիալական պաշտպանության միջոցներով պայմանավորված»,- ասվում է զեկույցում:

Ադրբեջանի կառավարությունը 2020-ի համար կանխատեսում է 4.6% գնաճ: Ավելի վաղ Համաշխարհային բանկը զեկույց էր հրապարակել 2020-ի գլոբալ տնտեսական միտումների մասին, որոնց համաձայն ՀՆԱ աճը ՀՀ-ում 2020-ին կկազմի 5.1%: Դա ամենաբարձր ցուցանիշն է տարածաշրջանում: 2021-ին և 2022-ին ՀԲ-ն կանխատեսում է ՀՆԱ 5.2% աճ Հայաստանի համար:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---