ԱԺ-ն առաջարկում է քաղաքացիներին մասնակցել օրենսդիր աշխատանքին՝ ավելի մեղմ կարգավորումներով![]() 20 հունվարի 2020 - 17:33 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի պատգամավորներն առաջարկում են ավելի մեղմ կարգավորում օրենքի այն դրույթում, որը հնարավորություն է տալիս քաղաքացիներին մասնակցել օրենսդիր աշխատանքին: «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու օրենսդրական առաջարկի հեղինակներն «Իմ քայլը» խմբակցությունից Համազասպ Դանիելյանն և Հերիքնազ Տիգրանյանն են: Հիմնական զեկուցող Դանիելյանը նշել է, որ 2015-ի սահմանադրական փոփոխություններով նախատեսվել է, որ քաղաքացիները ևս կարող են օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալ: «Առնվազն 50,000 ընտրական իրավունք ունեցող քաղաքացի կարող է ԱԺ օրակարգ բերել որևէ նախաձեռնություն: Ապա «Հանրաքվեի մասին» օրենքով մանրամասները ներկայացվեցին, սակայն անցած տարիների ընթացքում չի հաջողվել նման նախաձեռնություն բերել ԱԺ օրակարգ տարբեր պատճառներով: Այս նախաձեռնությունն այդ պատճառների մի մասին համալիր լուծում տալն է»,- ասել է Դանիելյանը: Պատգամավորի խոսքով` առաջարկվում է նախաձեռնող խմբի անդամների կրճատման դրույթ, նախաձեռնության գրանցման հետ կապված Կենտրոնական ընտրական հանձնաժղովի վարչարարության տևողությունը երկարացնող դրույթ և ստորագրությունների հավաքագրման համար նախատեսված օրերի քանակի ավելացում: Նախագիծն արժանացել է պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը: Գործող օրենքով Ազգային ժողովին օրենքի նախագիծ առաջարկելու կամ հանրաքվեի միջոցով ընդունված օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը հանրաքվեի դնելու համար կազմավորվող նախաձեռնող խմբի անդամների նվազագույն քանակը 50-ն է: Սահմանադրությունը նման դրույթ նախատեսում է ընտրական իրավունք ունեցող Հայաստանի 50,000 քաղաքացու ստորագրության առկայության դեպքում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |