Չինաստանում կարգելեն պլաստիկից պատրաստված տոպրակներն ու մեկանգամյա պարագաները![]() 21 հունվարի 2020 - 12:51 AMT PanARMENIAN.Net - Չինաստանում նոր ծրագիր է մեկնարկում՝ մի շարք ոլորտներում մեկանգամյա օգտագործման պլաստիկից հրաժարվելու ուղղությամբ: Դրա շրջանակում մինչև 2020-ի ավարտը երկրի բոլոր մեծ քաղաքներում կարգելվեն չքայքայվող պլաստիկե տոպրակները: Այդ մասին հայտարարել են երկրի շրջակա միջավայրի պաշտպանության նախարարությունը և Զարգացման ու բարեփոխումների ազգային հանձնաժողովը: Արգելքն ուժի մեջ մտնելուն պես չինական քաղաքների խանութներում պոլիէթիլենային տոպրակներ այլևս չեն տրամադրվի: 2022-ից արգելքը կգործի արդեն ՉԺՀ բոլոր քաղաքներում և բնակավայրերում: Մինչև 2025-ը նոր մոտեցումը չի տարածվի շուկաների վրա, որտեղ թարմ մթերք է վաճառվում, գրում է Deutsche Welle-ն: Բացի այդ, մինչև 2020-ի ավարտը հանրային սննդի ոլորտում Չինաստանի ամբողջ տարածքում կարգելվեն մեկանգամյա օգտագործման պլաստիկից ձողիկները: Մեկանգամյա սպասքի պարագաները կարգելվեն խոշոր քաղաքների հանրային սննդի վայրերում 2020-ի վերջում, իսկ մյուս բնակավայրերում՝ 2022-ից: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Եվրահանձնաժողովը նախատեսում է արգելել պլաստիկից պատրաստված մի շարք մեկանգամյա պարագաների օգտագործումը և տուգանել ԵՄ անդամ պետություններին պլաստիկ աղբի համար: Ինչպես հայտնի է՝ պլաստիկը վերամշակման ենթակա չէ: ՀՀ-ում ևս մտադիր են գնալ այդ ճանապարգով: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, Հայաստանում կարգելվի մեկանգամյա պլաստիկի օգտագործումը: Նրա խոսքով՝ գործընթացը կսկսվի մեկ համայնքից, այնուհետև կլինի մարզի մակարդակով ու որոշ ժամանակ անց Հայաստանը կմիանա այն երկներին, որտեղ մեկանգամյա պլաստիկի օգտագործումն արգելված է: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |