Իրանը խոստովանել է՝ ուկրաինական Boeing 737-ը խոցվել է 2 հրթիռով![]() 21 հունվարի 2020 - 11:56 AMT PanARMENIAN.Net - «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» ինքնաթիռն Իրանում խոցվել է «օդ-ցամաք» դասի 2 հրթիռով՝ Թեհրանից թռիչք կատարելիս: Այդ մասին ասվում է ավիավթարի հետաքննության վերաբերյալ երկրորդ նախնական զեկույցում: Հրթիռները Boeing 737-800-ի ուղղությամբ գործարկվել են «Տոր-Մ1» զենիթա-հրթիռային համակարգից՝ հյուսիսային ուղղությունից, գրում է Lenta.ru-ն՝ Bloomberg-ին հղումով: Ըստ հետաքննության մասին զեկույցի՝ ինքնաթիռը դուրս է եկել Թեհրանի օդանավակայանից 1 ժամ ուշացմամբ տեղական ժամանակով 06:12-ին: 3 րոպե անց այն անհետացել է երկրորդական դիտարկման, ևս 3 րոպե անց՝ առաջնային դիտարկման ռադարներից: Գործակալությունը նշում է, որ թռիչքային տվյալներն արձանագրող սարքի և օդաչուների խցիկում ձայնագրող սարքերն ամենաառաջատարներից են աշխարհում, իսկ Իրանն ունի նաև դրանք վերծանելու միջոցներ: Ավիացիոն պատահարների հետաքննության ամերիկյան և ֆրանսիական գործակալությունները հրաժարվել են Թեհրանին վերծանելու համար անհրաժեշտ սարքավորումներ տրամադրել: Վերլուծաբանները պարզաբանել են, որ Իրանը չի իմացել ինքնաթիռի ուշացման մասին: ԶՀՀ օպերատորը միացած չի եղել կառավարման և հետախուզման C4I ավտոմատ համակարգին և տվյալներ չի ունեցել Թեհրանի օդանավակայանից թռիչքների վերաբերյալ: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Իրանը խոցված ինքնաթիռի սև արկղն ուղարկելու է Ֆրանսիա՝ վերծանման: Հաջորդ օրը Կիևը Թեհրանից պահանջել էր սև արկղերը, Իրանն իր հերթին համաձայնություն էր տվել դրանք ուղարկելու: Ուկրաինան փորձում է վերծանել տվյալները Ֆրանսիայի, Կանադայի և ԱՄՆ փորձագետների օգնությամբ: Հունվարի 8-ին Թեհրանի Իմամ Հոմեյնիի անվան միջազգային օդանավակայանի մոտ թռիչքից անմիջապես հետո ուկրաինական Boeing 737-ը կործանվել էր: Ինքնաթիռում 176 մարդ էր եղել, բոլորը զոհվել էին։ Հունվարի 11-ին Իրանի իշխանությունները հայտարարեցին, որ ինքնաթիռը պատահաբար խոցվել է «մարդկային սխալի» հետևանքով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |