Անապահովների սրտի վիրահատությունների թիվը 2019-ին կրկնապատկվել է![]() 21 հունվարի 2020 - 10:32 AMT PanARMENIAN.Net - Սոցիալապես անապահով, հատուկ խմբերում ընդգրկված անձանց սրտի վիրահատությունների թիվը 2019-ին կազմել է 5726, իսկ 2018-ին` 2504: Ինչպես ֆեյսբուքյան իր էջում նշել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ աճն ավելի, քան երկու անգամ էր՝ 128.7%: 2019-ին Կյանքի ստենտ (Stent for Life) ազգային ծրագրով պետբյուջեի միջոցների հաշվին արվել է սրտի 2132 վիրահատություն. 2018-ին դրանց թիվը 1463 էր, աճը՝ 45.7%: 2018-ից պետպատվերի շրջանակում սրտի անհետաձգելի վիրահատությունները կատարվում են դեղապատ ստենտով: 2018-ի հուլիսի 1-ից պետպատվերի շրջանակում այդ վիրահատություններն արվում են 750.000 դրամով՝ նախկին 1,8 մլն դրամի փոխարեն: Միայն «Ստենտ ֆոր լայֆ» ծրագրի շրջանակում ծրագրի մեկնարկից ի վեր՝ 2015-ից սկսած, անհետաձգելի դեպքերում տարեկան միջինում վիրահատվել է 1500 մարդ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |