Թաթոյան. Բալային համակարգի ներդրման մեջ խնդիրներ կան21 հունվարի 2020 - 11:15 AMT PanARMENIAN.Net - Բալային համակարգը կարող է դրական ազդեցություն ունենալ երթևեկության կարգավորման վրա, սակայն այն Հայաստանում խնդրահարույց կերպով է ներդրվել: Այս մասին ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Թաթոյանը նշել է, որ ճանապարհային երթևեկության հետ կապված խնդիրները ՀՀ-ում աճում են, ինչպես նաևՃՏՊ-ներում զոհերի թիվը: «Ամեն տարի մենք կորցնում ենք 300-ից ավելի մեր հայրենակիցների: Մեզ խիստ անհրաժեշտ է ունենալ կարգապահ երթևեկություն, կարգապահ վարորդներ: Դրա հետ մեկտեղ ցանկացած կարգավորում պետք է լինի հստակ իրավունքի պաշտպանության, դրա գերակայության սահմաններում: Երբ ուսումնասիրում ենք միջազգային փորձը, տեսնում ենք, որ բալային համակարգը դրական ազդեցություն ունենում է: Բայց Հայաստանի Հանրապետությունում այն կերպ, որ այն ներդրվեց, ես խնդիրներ եմ տեսնում: Նախևառաջ, նրանում, որ դա արվեց առանց բավարար իրազեկման, կամ, կարող եմ ասել, առանց իրազեկման, մարդիկ չգիտեին, և ի սկզբանե նախատեսված էր, որ այն 3 ամիս ուժի մեջ պետք է չմտնի ընդունման պահից սկսած, մինչև իրազեկման աշխատանքները կատարվեն», - նշել է Թաթոյանը: Հունվարի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտել բալային համակարգը, համաձայն որի յուրաքանչյուր վարորդի մեկ տարվա համար տրվում է 9 միավոր: Այդ ընթացքում երթևեկության կանոնների խախտումներ թույլ տալու և այդ միավորները սպառելու դեպքում, ըստ օրենքի, 6 ամսով կկասեցվի անձի վարորդական իրավունքը: Կարդացեք նաև՝ Բալային համակարգ. Ոչ սթափ վիճակում ղեկին նստելու կամ 51-80 կմ/ժ-ով արագությունը գերազանցելու համար 4 միավոր կհանվի Առաջարկ. Մեղմացնել մեկ պետհամարանիշի բացակայության համար պատիժը Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը հուսով է՝ Ալմաթիի բանակցություններում գրավոր կարձանագրվեն Երևանի և Բաքվի պարտավորությունները Նրա խոսքով ՝ երկկողմ հանձնաժողովները շարունակում են քննարկել սահմանների դելիմիտացիայի մանրամասները ՀՀ-ն ու Հունգարիան տնտեսական գործակցության մասին համաձայնագիր են կնքել Միրզոյանը Բուդապեշտում է պաշտոնական այցով ԱՄՆ դեսպանը Շուշի է այցելել Մինչ օրս նման այց տեղի չէր ունեցել Սիմոնյան. Ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, իմ հայտարարությունների տերն եմ «Ինչ ասել եմ, ճիշտ եմ ասել, նոր բան չեմ ասել, տեղին եմ ասել և նույն բաները պատրաստ եմ այսօր և մշտապես ասել»,–հավելել է նա |